Բաքվի ղեկավարը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահների գործունեությունից, թեև նշել, որ կա խնդիր Արցախ օտարերկրացիների մուտքի հետ կապված, որոնք ըստ նրա պետք է անեն դա Ադրբեջանի թույլտվությամբ: Այսինքն, Ալիևը դժգոհում է, որ ռուս խաղաղապահները չեն արգելում օտարերկրացիների մուտքը Արցախ: Ալիևի դժգոհությունը հաջորդում է Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը Հայաստանի վարչապետը գնահատել է արդյունավետ: Ալիևին միգուցե անհանգստացրել է Փաշինյան-Պուտին հանդիպման սուղ տեղեկատվությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ: