
Լիբանանի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը արտահերթ նիստ է անցկացրել հանրահավաքի ժամանակ Արևմտյան Բեյրութի մի քանի շրջանում հնչած կրակոցների առիթով:
Ներքին գործերի նախարարության ղեկավար Բասսամ Մավլավին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է մայրաքաղաքում օրենքի և կարգուկանոնի հաստատմանն ուղղված միջոցառումների մասին:
«Մենք կոչ ենք անում պահպանել խաղաղությունը և կանխել քաղաքացիական բախումները»,- ասել է նա:
Նախարարն ընդունել է, որ Ալ-Թայունիի և Բադարոյի շրջաններում տեղի ունեցած դեպքերը անակնկալ էին իրավապահ մարմինների համար:
«Հետաքննություն է ընթանում, և կպարզվի, թե ով է կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա»,- ասել է նա: