Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Իրանի Գլխավոր դատախազի այցը, ձեռք բերված փոխհամաձայնությունները զսպիչ ազդեցություն կունենան Ադրբեջանի ախորժակի դեմ

Հոկտեմբերի 12-ից  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։ Ինչպես վկայում են դատախազների հայտարարությունները, այս այցի առանցքային նշանակության քննարկումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտության ու դրա դեմ միասնական պայքարի փոխգործակցությունն էր, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով: Այցի ընթացքում դատախազները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր, մասնավորապես, Արաքս գետի ավազանի բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի և բնապահպանական խնդիրների լուծման իրավական մեխանիզմներ գտնելու,ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի և այլ ոլորտներում հետագա համագործակցության հարցերը:

«Առաջին լրատվականը» թեմայի շուրջ զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։

-Տիկի´ն Բեգիջանյան, Իրանի  գլխավոր դատախազի այցի ընթացքում արված ահաբեկչական խմբավորումների դեմ միասնական պայքարի հայտարարությունները արդյոք վկայո՞ւմ են սահմանին ահաբեկիչների կուտակման և ներթափանցման ուժգին սպառնալիքի մասին։ Այս համագործակցությունը Ձեր կարծիքով էական զսպիչ դեր կունենա՞ թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության և մեր թշնամու կողմից դեպի Նախիջևան միջանցքի պահանջների դեմ։

-Չեմ կարող ասել, որ վտանգն ու սպառնալիքը  շատ մեծ է կամ փոքր,բայց կարող եմ ասել, որ հատկապես ստեղծված անկայուն վիճակում երկու երկրների միջև սովորական, սպասելի և անհրաժեշտ համագործակցություն է։ Իրանի գլխավոր դատախազի այցը, ձեռք բերված փոխհամաձայնությունները անպայման ունենալու են զսպիչ ազդեցություն Ադրբեջանի առավելապշտական ցանկությունների,ախորժակի դեմ, բացի այդ ավելի մեծ ընդլայնում  կստանան մեր հարաբերությունները։ Ասեմ,որ իրանցիների համար կարևոր է նաև այցի շրջանակում նախատեսված Արաքսի ավազանի բնապահպանական խնդիրների և ապօրինի թմրանյութերի շրջանառության վերաբերյալ քննարկումները։Ահաբեկչության սպառնալիքի համատեղ պայքարի արդյունավետությունից խոսելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանը, ինչպես Արցախի առաջին ազատամարտի ժամանակ, այնպես էլ անցած տարվա պատերազմի ընթացքում, հստակ փաստեր, տվյալներ  ունի ահաբեկիչների հոսքի  վերաբերյալ, թե  ինչքան և որտեղից են եկել, որովհետև մի մասը՝ Պակիստանից եկածները իր տարածքով են անցել։ Իրանը նաև հաստատ տեղեկություն ունի,որ ահաբկիչների  որոշ մասը մնացել են, և հիմա  Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնությամբ տեղակայվում են սահմանին։ Դրանով է պայմանավորված Իրանի կողմից կանխարգելիչ, հրատապ միջոցերի ձեռնարկումը։ Իրանի համար վտանգն այն է,որ այդ ահաբեկիչները սուննի կրոնին հարող  իսլամական խմբավորումներ են, ովքեր Իրանի  շիաներին,որ կազմում են Իրանի բակչության 95 տոկոսը, չեն համարում իրական մահմեդականներ, հետևաբար նրանց  սպանելը մեղք չի լինի։ Այդ իսկ պատճառով  ահաբեկիչները ավելի վտանգավոր են Իրանի համար, քան քրիստոնյաները։ Ինչպես գիտենք, պատերազմի ընթացքում Իրանն ու ամբողջ աշխարհը, իմանալով ահաբեկիչների գործոնի մասին, անգամ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն,  նախըտրեցին լռել, չբարձրաձայնել, բայց հաղթանակից հետո չտեսան  համարժեք վերաբերմունք Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի կողմից առավել դրական, բարեկամական վերաբերմունքի փոխարեն՝ տեսան սանձարձակ,«երես առած», ապակայունացնող,անհարգալից վարքագիծ Իրանի պես ազդեցիկ երկրի հանդեպ: Երբ իրանցի վարորդներից երկուսին ձերբակալեցին Գորիս- Կապան ճանապարհով բեռնափոխադրում կատարելիս անհիմն պատճառաբանությամբ, Իրանը հասկացավ, որ այդ աչք փակելու քաղաքականությունը  սխալ է, կարող է ավելի  թանկ գին վճարել դրա համար՝ հայտնվելով աշխարհաքաղաքական անբարենպաստ փոփոխությունների սպառնալիքի ներքո։ Ես,ի սկզբանե չէի բացառում,որ հարմար պահի Իրանը իր ունեցած փաստերը կօգտագործի Ադրբեջանի դեմ։ Խնդրեմ, Իրանի ԱԳՆ-ն այսօր պաշտոնապես հայտարարել է,որ ունի ճշգրիտ տեղեկություններ  ահաբեկչական խմբավորումների՝ Ադրբեջանին փոխանցելու մասին։  Իրանը կոշտ միջոցներով ցույց է տալու Ադրբեջանին, թե ինչպիսի ուժի, դիրքի տեր երկիր է ինքը և թե իր պահվածքով Ադրբեջանը ինչպիսի  լուրջ վնաս հասցրեց Իրան-Ադրբեջան հարաբերություններին,այդ թվում ՝ միջանցքի խնդրի հարցում։

Ադրբեջանի կողմից ճնշումների, մասնավորապես Մեղրիով Նախիջևան միջանցքի  պահանջի դեմ դիմակայելու հարցում  Իրանի և Հայաստանի համագործակցության ի՞նչ հեռանկար եք տեսնում։  Հայաստանը ի՞նչ հստակ քայլեր պետք է ձեռնարկի այս ուղղությամբ։

Գաղտնիք չէ՝ Իրանի և Հայաստանի ամբողջ խնդիրը  այժմ Մեղրիով միջանցքի չարաբաստիկ պահանջի դեմ դիմակայումն է։ Սա անընդունելի է Իրանի համար,կարելի է ասել՝ կարմիր գիծ է, որովհետև Իրանի աշխարհաքաղաքական դիրքին մեծագույն հարված կլինի, և խոչընդոտելու համար Իրանը պատրաստ է ամեն ինչ անելու, սակայն Իրանում  լուրջ մտավախություն ունեն,որ մեր իշխանությունները կարող են նորից  զիջումների գնալ, ինչպես գնում են ամեն հարցում, օրինակ՝ Գորիսի ճանապարհի կամ նրանց համար  անսպասելի էր,որ վարչապետ Փաշինյանը հրապարակային Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական համարեց, բացի այդ Իրանը իր վարորդներին ձերբակալելու հետ կապված տարակուսած է բավականին այս հարցում մեղադրում է նաև  Հայաստանի  իշխանություններին՝ տհաճ խնդիրը համարելով նրանց թուլության,հապաղման հետևանք։ Այս առումով պիտի նշեմ,որ Իրանի քաղաքական դաշտում դժգոհություններ կան մեր իշխանություններից։  Վերլուծաբանները հաճախակի նշում են,որ ՀՀ իշխանությունները հստակ դիրքորոշում չեն արտահայտում որևէ հարցում, չգիտեն ինչ են ուզում,ավելի շատ նախընտրում են ենթարկվել Ադրբեջանի պահանջներին;Հայաստանից ասում են՝ միջանցքի հարց չի կարող լինել, բայց չեն ասում,թե ինչպես․չէ՞ որ կա այդ հարցը, պետք է հստակացնել՝ ոնց են պատկերացնում լուծումը,իրենց հստակ տեսակետը, օրակարգը որն է։ Ըստ իրանական մամուլի՝ ինչ-որ անհասկանալի սպասման, հապաղման  մեջ է հայկական կողմը։ Հիմա Հայաստանի համար ստեղծվել է հնարավորություն Իրանի հետ սերտ համագործակցելով՝ իր հիմնախնդիրները լուծել։ Այստեղ լուրջ միջազգայնագետ նշում է ,որ Հայաստանի իշխանությունների տեսակետն անորոշ է, նրանք հակված են Ադրբեջանին ենթարկվելու, Իրանը ցանկանում է լինի Իրան-Հայաստան –Վրաստան-Ռուսաստան ճանապարհը՝ առանց սուվերենության խնդրի։Հայաստանը պետք է հստակ նշի,որ այդ ճանապարհի բեռնափոխադրումները, հարկերը գանձելու, սահմանելու իրավունքը միմիայն իրեն է պատկանելու, իր որոշելիքն է լինելու։Մենք չպետք է հապաղենք։ Հարցնում եք՝ Ռուսաստանի հավանական ճնշումների մասին, կարող եմ ասել ՌԴ-ին որևէ  վնաս չկա այստեղ, կորցնելու բան չունի։

Թե Ինչու Ադրբեջանը գնաց զիջման և բաց թողեց վարորդներին,կարծում եմ դա ի սկզբանե ժամանակավոր էր։ Պարզ է՝ Ադրբեջանն ուզում էր հասնել նրան, որ դեպի Արցախ բեռնափոխադրումները իր վերահսկողությամբ տեղի ունենան, բայց Իրանը հասկացրեց,որ խնդիրներ կառաջանան Իրանից Նախիջևան ճանապարհի վրա, կարող է,օրինակ, եռակի չափով հարկերն ավելացնել։ Մի կողմից Ադրբեջանն էր իր քայլը սխալ  հաշվարկել, որովհետև այն երկիրը չէր, որ ի վիճակի լիներ մեծ ճնշում բանեցնել Իրանի վրա,իսկ մյուս կողմից՝  Իրանը հասկացավ՝ ինչքան ամբարտավան,ռևանշիստական,ապակայունացնող  քաղաքականությամբ է առաջնորդվում, ինչքան երախտամոռ է Ադրբեջանը, և որ արժանի չէր իր կողմից  աջակցության։ Հիմա Ադրբեջանը սկսելու է սիրաշահել Իրանին, հիշել իրենց եղբայրության, բարեկամության մասին, բայց Իրանն արդեն լուրջ չի ընդունի կարծում եմ․ ինչպես Իրանում հայտնի քաղաքական գործիչն է ասել, «Պետք չի այրել կամուրջները, դրանք հետո դժվար է վերականգնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում