Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

ԿԳՄՍ նախարարն ու Ղազախստանի դեսպանը կարևորել են համատեղ ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը հայ-ղազախական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով երկու երկրների միջև համագործակցության կայուն զարգացումը:

«Այդ առումով ի դեմս Ձեզ՝ հարգելի՛ դեսպան, ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության հատուկ դերն ու գործունեությունը և շնորհակալություն հայտնել Ձեր ակտիվ և բեղմնավոր համագործակցության համար՝ ուղղված երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը»,- նշել է նախարարը:

Վահրամ Դումանյանը կարևորել է, որ ՀՀ Կառավարության ծրագրում մեծ տեղ է հատկացված ԿԳՄՍ ոլորտներին, և նախանշված են բավականին հավակնոտ ծրագրեր, որոնք պետք է իրագործվեն նաև գործընկերների հետ համագործակցությամբ:

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են, մասնավորապես՝ հումանիտար և մշակութային ոլորտներում: Նա անդրադարձել է բարձրագույն կրթության որակի ապահովման, միջբուհական համագործակցության շրջանակում կարճաժամկետ ծրագրերի և ուսանողների ու դասախոսների փոխանակման հնարավորություններին:

Բոլատ Իմանբաևն ընդգծել է նաև գիտական և մշակութային համատեղ նախագծերի, ինչպես նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության կարևորությունը: Այդ կապակցությամբ դեսպանը շեշտել է, որ հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետությունում կանցկացվի III Nobel Fest գիտակրթական փառատոնը, որին դասախոսություններով հանդես կգան Նոբելյան 10 մրցանակակիրներ: Նա կարևորել է միջոցառմանը ՀՀ ներկայացուցիչների մասնակցությունը:

Բոլատ Իմանբաևը նաև տեղեկացրել է, որ Ղազախստանի անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ առաջիկայում Երևանում նախատեսվում է կազմակերպել Ղազախստանի կատարողական արվեստի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակութային մեծ միջոցառում:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի պատմության թանգարանի և Ղազախստանի կենտրոնական պետական ​​թանգարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությանը՝ վստահություն հայտնելով, որ այդ համագործակցությունը ևս կպսակվի հաջողությամբ և կստեղծի նախադրյալներ՝ նոր նախագծերի իրականացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում