Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

ՀՀ-ն ակնկալում է, որ միջազգային դատարանն ականջալուր կլինի ներկայացված ապացույցներին. Կիրակոսյանը Հաագայից մանրամասներ հայտնեց

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացված գործով լսումների առաջին օրը կարողացել է լավագույնս ներկայացնել իր դիրքորոշումը, ապացույցները, փաստարկները՝ դատարանից ակնկալելով ականջալուր լինել համոզիչ փաստարկներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հաագայից մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, այս գործով ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 16-ին գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ Հայաստանը դատարան է ներկայացրել նաև հրատապ միջոցներ կիրառելու պահանջ: Հրատապ միջոցները վերաբերվում են հայ գերիների վերադարձին, ռազմավարի պուրակի փակմանը, մշակութային օբյեկտների պաշտպանությանը և ոչնչացման արգելքին, ատելության խոսքի, ատելության քարոզի դադարեցմանը:

«Լսումների առաջին օրվա առաջին հատվածում Հայաստանը ներկայացրեց իր պնդումներն ու իրավական փաստարկները, ապացույցները, որոնցով հիմնավորվում են Հայաստանի կողմից պահանջվող հրատապ միջոցների կիրառման հանգամանքները: Սա առաջին փուլն էր, որին պետք է հաջորդի Ադրբեջանի պատասխանը օրվա երկրորդ կեսին: Առավոտյան արդեն կրկին Հայաստանը պետք է ներկայացնի իր հակափաստարկները: Կարծում ենք, որ դա կամփոփվի օրվա ավարտին նաև Ադրբեջանի պատասխանով»,-ասաց Կիրակոսյանը:

Դատարանի արձագանքը լինելու է որոշման տեսքով: Ակնկալվում է, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշումը կկայացնի 1-1.5 ամսվա ընթացքում:

«Հայաստանը, կարծում եմ, կարողացավ իր ներկայանալի թիմով լավագույնս և ամբողջությամբ շատ մանրակրկիտ և շատ փաստարկված ներկայացնել հայկական դիրքորոշումը, փաստարկները և ապացույցները: Կսպասենք արձագանքին: Վստահ ենք, որ մենք ներկայացրել ենք մաքսիմալ ամենալավ եղանակով»,-ասաց Կիրակոսյանը:

Հոկտեմբերի 14-ին լսումներում Հայաստանը ներկայացրել է ինչպես Ադրբեջանի կողմից ընդունված, հաստատված գերիների, այնպես էլ այն գերիների մասին, որոնց մասին Ադրբեջանից հաստատում չի ստացվել: Նշվել է, որ կան ապացույցներ՝ նրանց գերության մեջ լինելու մասին: Հղում է կատարվել լուսանկարներին, տեսանյութերին, որոնք ապացուցում են գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի փաստերը: Կիրակոսյանը վստահեցրեց՝ Հայաստանի ներկայացրած ապացուցողական զանգվածը, տեսանյութերը բավականին շատ են: Բոլոր դատավորներին տրվել են այդ ապացույցները:

Հայաստանը միջազգային դատարան է գնացել արդարության, արդարադատության ակնկալիքով: «Կարծում եմ՝ սա շատ կարևոր քայլ է: Հետագա ընթացքը ցույց կտա, բայց ակնկալիքն այն է, որ դատարանն ականջալուր կլինի Հայաստանի կողմից ներկայացված համոզիչ ապացույցներին և փաստարկներին և պետք է քայլ ձեռնարկի այս ուղղությամբ: Մեր ակնկալած քայլը դատարանի կողմից հրատապ միջոց կիրառելու որոշումն է: Մեզ համար ցանկալի է, որ մեր կողմից ներկայացված բոլոր պահանջները բավարարվեն, որովհետև վստահ ենք, որ մեր ներկայացրած բոլոր պահանջները հիմնավոր են: Արդարությունն է մեր ակնկալիքը»ղ,-ասաց Կիրակոսյանը:

Նա շեշտեց ՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, որի խախտման հիմքով է Հայաստանը դիմել դատարանին, առանցքային դեր ունի միջազգային իրավունքի մեջ: «Կոնվենցիայից բխող պարտավորությունները հիմնաքարային են, այդ պատճառով էլ այդ փաստաթղթի խստիվ պահպանումը շատ կարևոր է՝ թե մթնոլորտի, թե խաղաղության և թե անվտանգության համար»,-ասաց Կիրակոսյանը:

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հրատապ միջոցի քննության լսումները տեղի կունենան հոկտեմբերի 18-19-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում