Saturday, 16 10 2021
Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա. ՄԻՊ
00:00
Չինաստանի բնակիչը իր երեխային փրկելու համար դեղամիջոց է ստեղծել
23:45
Լեհաստանի վարչապետը պատմել է, թե ինչու է անհրաժեշտ իր երկիրը պարիսպով առանձնացնել Բելառուսից
23:30
Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել․ Բաղերի
23:20
Մեծ Բրիտանիան միջոցներ կձեռնարկի խորհրդարանականների անվտանգությունն ապահովելու համար
Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչներին տարհանել են
22:50
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 համայնքներում և 42 ընտրատարածքներում
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը
Պիկը հաղթահարվեց. 25 հազար տոննա խաղողի մթերման խնդիրը լուծվել է
Ոստիկանապետի հրամանով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
ՀՀ իշխանությունները պարտավոր են ռևանշիստական ուժերին ճզմել ռուսական սապոգի կրունկով
Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը. Թաթոյանի շնորհավորանքը` Հայ մամուլի օրվա կապակցությամբ
Ալիևի հայտարարությունները կեղծ են. նա փորձում է խուսափել պատասխանատվությունից
Կորոնավիրուսով վարակված 222 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
«Օրենքով գողերի» թիվը շատ ավելին է․ դատախազությունը տեղյա՞կ չէ, որ 5-ին է միայն մեղադրանք առաջադրում
21:07
Իրանի զինված ուժերը հետ են մղել ծովահենների հարձակումը իրանական լցանավի վրա Ադենի ծոցում
Թուրքիայի ներգրավածության նոր փաստեր. իսլամիստական խմբերը ստվարանում են. 44-օրյա պատերազմ՝ օր 20
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի բլոկադայի բնակիչները մեկանգամյա դրամական պարգև կստանան
20:30
Աֆղանստանում սպանվել է դիմադրության երկու հրամանատար
20:15
Անկարան ակնկալում է, որ Բեռլինը կշարունակի Մերկելի հաջող կուրսը
Վրաստանում հանրահավաք են անցկացնում Սաակաշվիլիի հակառակորդները
19:45
Ավստրալիայում մրգի հոտի պատճառով հրշեջների կանչ է գրանցվել
Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը
Էրդողանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Գերմանիայի նոր կառավարության հետ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 33 208 նոր դեպք
2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան
Չինաստանը գործարկել է ամենատևական տիեզերական առաքելությունը
Բանակցային օրակարգի հրամայականը. Վարդան Օսկանյան

ՀՀ-ն պատրաստ է ճանապարհներ տրամադրել, բայց դրանք պիտի մեր սուվերեն հսկողության տակ լինեն. Գրիգորյանը՝ Tasnim-ի լրագրողին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը:

ԱԽ քարտուղարի գրասենյակը ներկայացրել է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ: Այն վերահրապարակում ենք ստորև.

«Tasnim» լ/գ – Շնորհակալություն հնարավորություն ընձեռելու համար: Կառաջարկեմ այս հարցազրույցի ընթացքում անդրադառնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և մեր երկկողմ հարաբերություններին: Սկզբում սկսենք հայ-իրանական հարաբերություններից, որովհետև այն ավելի հետաքրքիր է և մասնավորապես 2018թ-ին Պարոն Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ձևավորումից հետո թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներում մեր երկու երկրների միջև հարաբերությունները գնալով զարգանում են: Այս զարգացումն ընդդեմ խոսակցությունների, շշուկների և կեղծ տեղեկատվության է, թե իբր Հայաստանում ձևավորված նոր կառավարությունն արևմտամետ է և այս իշխանության կառավարման շրջանում Իրանի և Հայաստանի հարաբերությունները կսրվեն: Այս համատեքստում ուզում եմ հարցնել` ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը մտադի՞ր է շարունակել մինչև 2020թ. գրանցված հայ-իրանական փոխգործակցության արդյունքներն ու ընթացիկ ծրագրերը:

Ա. Գրիգորյան – Շնորհակալություն հարցազրույցի հրավերի համար: Ինչ վերաբերվում է հարցերին, նախ ուզում եմ նշել, որ մեզ տարբեր տեսակի մեղադրանքներ են ներկայացվել ինչ-որ արտաքին ուղղություն ունենալու վերաբերյալ: Բայց մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը և սպասարկում ենք այդ շահերը: Այս կոնտեքստում ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ հարևան Իրանի հետ: Նաև դա է պատճառը, որ 2018թ-ից սկսած, մենք զարգացնում ենք մեր հարաբերություններն Իրանի հետ տնտեսական, անվտանգային, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները հենց 2020թ-ի հունիսի 20-ի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց Իրանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Այս հայտարարությունը նաև հաստատում է Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայտարարությունը նաև ստացավ միս ու արյուն երկու երկրների բարձր մակարդակով հանդիպումների տրամաբանության մեջ: Այսինքն՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև տեղի ունեցած վերջին երկու հանդիպումները հաստատեցին մեր հարաբերությունների այդ բնույթը: Օգոստոսին Փաշինյանը Թեհրանում հանդիպեց նախագահ Ռայիսիին և այնուհետև Դուշանբեյում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը. կարճ ժամանակահատվածում երկու հանդիպում: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

«Tasnim» լ/գ – Տնտեսական և քաղաքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ի՞նչ նպատակներ և ծրագրեր ունեն:

Ա. Գրիգորյան – Տնտեսական առումով առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցությունը: Գիտեք, որ այս ոլորտում Իրանն և Հայաստանն ինտենսիվ համագործակցում են: Մենք Երևանում սպասում ենք Իրանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին, որպեսզի ավելի ինտենսիվ քննարկենք ոչ միայն Հայաստանի և Իրանի սահմանին, այսինքն Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն, այլ նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերի հնարավորությունն և այստեղ մենք ինտենսիվ աշխատում ենք: Ինչպես նշեցի՝ վերջերս վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև երկու հանդիպումների օրակարգը ներառել է նաև տնտեսության ոլորտը և քննարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որպեսզի էլ ավելի ինտենսիվ աշխատենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու և մերձեցնելու համար:

«Tasnim» լ/գ – Շուրջ երկու շաբաթ է անցել պատերազմի մեկ ամյակից, որն ողջ տարածաշրջանն տակնուվրա արեց: Այդ պատերազմից հետո տարբեր տարատեսակ ճգնաժամեր, խնդիրներ առաջացան: Այս ճգնաժամի առաջացրած խնդիրներից մեկն էլ վերաբերում է հրադադարի հաստատման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ստորագրմանն, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև ու տարակարծությունների առիթ դարձավ: Երկրորդ հարցն, որը տարբեր հարցեր առաջացրեց՝ վերաբերվում է ապաշրջափակման գործընթացին և Նախիջևանը Մեղրիին կապող ճանապարհին ու Լաչինի միջանցքին, որը Հայաստանը կապում է Ղարաբաղին: Այս հարցերը և հատկապես Կովկասյան տարածաշրջանը մեծ կարևորություն ունեն Իրանի համար: Կխնդրեի այս հարցերի վերաբերյալ ձեր պարզաբանումները ներկայացնեիք:

Ա. Գրիգորյան – Իսկապես, եռակողմ հայտարարությունից հետո տարբեր թեմաների շուրջ տարբեր քննարկումներ են եղել և տարբեր մոտեցումներ են ներկայացվել: Ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ նաև պատերազմը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Եվ իսկապես, պատերազմը տարածաշրջանի վրա ահռելի մեծ ազդեցություն է ունեցել: Այն նաև դաշտ է բացել, որպեսզի ահաբեկիչները և այլ պետության զինված ուժերը ներկա գտնվեն մեր տարածաշրջանում: Սրա արդյունքում ընդհանուր տարածաշրջանում ապակայունություն է ստեղծվել: Մենք բազմիցս բոլորին զգուշացրել ենք սրա մասին, բայց այդ զգուշացումները չեն օգնել, որ մենք կարողանանք կանխել այս գործընթացը: Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանն՝ ուզում եմ նշել, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում: Ուզում եմ հստակ նշել, որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Չնայած դրան, Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա: Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանն երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Այս մոտեցումը մենք փոխանցել ենք ոչ միայն մեր գործընկերներին, այլ պարբերաբար հրապարակային նշել ենք սրա մասին: Ավելին ասեմ, նախընտրական շրջանում հենց Կապան քաղաքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ միջանցք չի եղել, չկա և չի լինելու: Գիտեք, որ այս ընտրությունների ընթացքում մենք ստացել ենք բացարձակ աջակցություն ժողովրդի կողմից, ինչը նշանակում է, որ հանրությունն ևս աջակցում է մեզ՝ միջանցք չտրամադրելու հարցում: Այսինքն սա նաև հանրային ընկալում է, որ միջանցք չպետք է լինի: Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել:

«Tasnim» լ/գ – Ռուսաստանի փոխվարչապետը վերջերս հայտարարել է, որ անցնող ինն ամիսների ընթացքում փոխվարչապետների աշխատանքային խմբում միջանցքի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել, միջանցքի հարց չկա: Հակառակ այդ հայտարարությանն Իլհամ Ալիևը հայտարարում է, որ միջանցքը բացելու են, լինի դա բանակցությունների միջոցով, թե՝ ուժի: Արդյո՞ք Ալիևի այս հայտարարությունը սպառնալիք է, թե՞ որպես ուժի ցուցադրություն է փորձում ներկայացնել:

Ա. Գրիգորյան – Դուք շատ ճիշտ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի մասին որևէ քննարկում չկա և փոխվարչապետների մակարդակում ստեղծված աշխատանքային խմբում միջանցքի մասին որևէ հարց չի քննարկվում: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն այս հարցում ունեն միասնական մոտեցում: Ինչ վերաբերվում է Ալիևի հայտարարություններին՝ նա փորձում է բանակցություններից դուրս հայտարարություններ անել, որն որևէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին:

«Tasnim» լ/գ – Այսինքն իր հայտարարություններն ընթացող բանակցությունների շրջանակից դու՞րս են:

Ա. Գրիգորյան – Այո: Ինչ վերաբերվում է ուժի ցուցադրությանն, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս:

«Tasnim» լ/գ – Իրանը հայտարարել է, որ սահմանների անխախտելիությունը իր կարմիր գիծն է և թույլ չի տա, որ Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենան: Բայց այդ հավաստիացումներից դուրս կան նաև շշուկներ և որոշ տեսակետներ, համաձայն որոնց հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն կայացվի՝ համաձայն որի տարածքների փոխանակում տեղի կունենա: Հայաստանը հարավում միջանցք կտրամադրի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն էլ Հայաստանին տարածք կտրամադրի հյուսիսում: Այսինքն` Սյունիքը կտրվի Ադրբեջանին և դրա փոխարեն Հայաստանն Ադրբեջանի հյուսիսային տարածքից մի հատված կստանա: Այս տեսակետներն այնքան տարածված են Իրանում, որ Իրանի հասարակության, բնակչության և իշխանական շրջանակների մոտ կա մտահոգություն, որ հնարավոր է վարագույրների հետևում ստվերային համաձայնություններ լինեն: Այս առընչությամբ խնդրում ենք, որ Դուք շատ հստակ ու պարզ այս շշուկների և մտահոգությունների վերաբերյալ Ձեր ուղերձը հղեք:

Ա. Գրիգորյան – Իսկապես, դրանք շշուկներ են, ավելին՝ կեղծ շշուկներ: Քանի որ հնարվորություն կա խոսելու իրանական հանրության և պաշտոնատար անձանց հետ հրապարակային՝ ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, որևիցե բանակցություն չի վարել Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Մենք չե՛նք վարել բանակցություն, չե՛նք վարում բանակցություն և չե՛նք վարելու բանակցություն Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Դուք ինքներդ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի վերաբերյալ որևէ քննարկում չկա: Մենք ինքներս հայտարարել ենք, որ այդպիսի բանակցություններ չենք վարել և չենք վարելու: Ընդհանրապես միջանցքի թեման փորձում են փոխկապակցել Լաչինի միջանցքի հետ: Ի դեպ այդ բանակցությունները միշտ հրապարակային են եղել և բոլորը գիտեին, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ երբ որ Ադրբեջանը սկսում է խոսել Հայաստանում այդպիսի միջանցք ունենալու տարբերակի մասին, դա ամբողջովին խախտում է Լաչինի միջանցքի տրամաբանությունը: Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մաս և փոխկապակցելով Նախիջևանի միջանցքին, նա կարծես թե փորձում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս: Եվ իսկապես, վերադառնալով շշուկների թեմային կամ տարածքային փոխանակումներին՝ ուզում եմ հստակ նշել, որ նման որևէ հարց երբեք չի քննարկվել և չի քննարկվելու: Հնարավոր է միայն քննարկել ապաշրջափակման տրամաբանության մեջ, ինչպես նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում է: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տրամաբանության մեջ Հայաստանը հնարավորություն է ստանալու օգտագործել Ադրբեջանի տարածքն ասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապվելու համար: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք ստանալու օգտվել Ադրբեջանի ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներից: Ադրբեջանն էլ իր հերթին՝ հնարավորություն է ստանալու օգտվել Հայաստանի ճանապարհներից և կապվել Նախիջևանի հետ: Այս ենթակառուցվածքների ապաշրջափակման լայն կոնտեքստում ավելի կարևոր մի ուղղություն կա: Երևանը հնարավոր է երկաթգծի ենթակառուցվածքների միջոցով Նախիջևանով հասնի Ջուլֆա (Իրան), իսկ այնտեղից մինչև Պարսից ծոց և Չաբահար նավահանգիստ. բոլոր ենթակառուցվածքները բացվում են մեզ համար: Իրանն էլ հնարավորություն է ստանում կապվել Երևանի, Թբիլիսիի հետ, ինչպես նաև արտահանել ապրանքներ և ծառայություններ դեպի Եվրոպա: Մենք ապաշրջափակումն այսպես ենք տեսնում:

«Tasnim» լ/գ – Դուք խոսեցիք ճանապարհների ապաշրջափակման մասին, այդ համատեքստում ուզում եմ անդրադառնալ Հայաստանի տարածքում հյուսիսը հարավին կապող ճանապարհին, որով իրանական բեռնատարները տարանցում են իրականացնում: Այստեղ խնդիրներ են առաջացել և գիտենք նաև, որ Հայաստանն այլընտրանքային ճանապարհ է կառուցում: Խնդրում եմ, այս հարցերի վերաբերյալ մի փոքր պարզաբանեք:

Ա. Գրիգորյան – Դուք ճիշտ նշեցիք, իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1մլդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք: Եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա մենք կարծում ենք, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:

Հարցազրույցի տեսանյութը՝ այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում