Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Ուռուցք ունեցող բուժառուները պատվաստման փուլն անցել են առանց բարդությունների. մասնագետ

ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով Հայկուհի Գյոկչյանի հորդորն իր բուժառուներին կորոնավիրուսի դեմ անպայման պատվաստվելն է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մասնագետը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդանալը շատ մեծ խնդիրներ է առաջացնում ուռուցք ունեցող քաղաքացիների մոտ, հետևաբար կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են:

«Կորոնավիրուսային պայմաններում լուրջ խնդիրներ ի հայտ եկան: Շատ հիվանդներ, որոնք գտնվում էին դինամիկ հսկողության տակ, տարվա մեջ երկու անգամ պարտադիր գալիս էին ստուգման, կորոնավիրուսի հետևանքով եղած սահմանափակումների պայմաններում մեկ տարի չէին դիմում բժշկի, վախենում էին գալ հիվանդանոց, և, ցավոք, որոշ մարդկանց մոտ այդ մեկ տարվա ընթացքում ունեցանք բացասական դինամիկա: Դրանից բացի, երբ ուռուցք ունեցողը վարակվում է կորոնավիրուսով, ուշանում են նրա հերթական կուրսերը, բաց են թողնվում ժամանակին դեղորայք ստանալու հնարավորությունները: Այնինչ ուռուցքաբանության մեջ պարտադիր է, որ խիստ ժամանակացույցով ընթանա բուժումը»,-ասաց Հայկուհի Գյոկչյանը:

Պատվաստումային ի՞նչ քաղաքականություն է որդեգրված ուռուցք ունեցող քաղաքացիների պարագայում: Հարցին ի պատասխան՝ Հայկուհի Գյոկչյանը նշեց, որ ամերիկյան և եվրոպական ուռուցքաբանական ասոցիացիաները տվել են ուղեցույցներ՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա ստացող հիվանդների ու պատվաստման հետ կապված:

«Բացարձակ հակացուցում մենք չունենք: Երևի, բացառություն են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Մնացած բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում պատվաստվել: Կան նաև դեպքեր, երբ կարելի է որոշ ժամանակով հետաձգել պատվաստումը: Օրինակ, ոսկրածուծի փոխպատվաստման պարագայում խորհուրդ է տրվում 3 ամսով հետաձգել պատվաստումը: Պատվաստվելը խորհուրդ է տրվում հետաձգել ծանր վիրահատության պատրաստվող հիվանդներին, բջջային թերապիայի ժամանակ: Թե որքան ժամանակով, դա արդեն կորոշի բուժող բժիշկը»,-ասաց Հայկուհի Գյոկչյանը՝ ավելացնելով, որ մնացած բոլոր դեպքերում, անկախ նրանից հիվանդները ստանում են քիմիաթերապիա, հորմոնաթերապիա, թիրախային բուժում կամ պարզապես գտնվում է դինամիկ հսկողության տակ, նրանք պարտադիր պետք է պատվաստվեն: Նրանք չունեն որևէ հակացուցում պատվաստման դեմ:

«Պատվաստումների հետ կապված մեր պացիենտները շատ-շատ են հարցնում, նույնիսկ հետաքրքրվում են այն հիվանդները, որոնք վաղուց բուժվել են, դինամիկ հսկողությունից դուրս են եկել: Մեր բաժանմունքում բուժվող հիվանդների մեծ մասը պատվաստվել է: Ոչ մի բարդություն չենք ունեցել»,- հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում