Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Սերնդեսերունդ ադրբեջանցիների մեջ հայկական ցանկացած բանի հանդեպ ատելություն է սերմանվել». Եղիշե Կիրակոսյան

Այսօր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի լսումներում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթը սկսեց  տարածաշրջանում հայ ժողովրդի ներկայության վաղեմության, կրոնի և լեզվի մասին պատմական ակնարկով։

«Հայ ժողովուրդը հազարամյակների պատմություն ունի։ Աշխարհում գրեթե բոլոր հայերը քրիստոնյաներ են, և Հայ Առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին եկեղեցին է համարվում։ Հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի անկախ ճյուղ է, ունի իր սեփական այբուբենը՝  գրված 405 թվականին»,- նշեց Կիրակոսյանը։

Նա ընդգծեց, որ հայերն իրենց հստակ էթնիկ ինքնության պատճառով ենթարկվել են բազում հալածանքների, ատելության, ջարդերի և ցեղասպանության, և, ցավոք, սա շարունակվում է մինչ օրս։

Կիրակոսյանը նշեց, որ 2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմը, որը, Ադրբեջանի նախագահի բացահայտ խոստովանությամբ, նախաձեռնվել է նրանց կողմից, այս էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունների և ատելության ամենավերջին արտահայտումն էր։

«Մենք մտավախություն ունենք, որ այն վերջինը չի լինի, եթե  այս հակամարտությունը չլուծվի հիմքից: Հայերի դեմ  էթնիկ ատելությունը, որն ադրբեջանական իշխանությունները քարոզում են ամենօրյա ռեժիմով, այնքան համատարած է, որ ազդել է գրեթե ողջ ադրբեջանցի հանրության վրա։ Սերնդեսերունդ նրանց մեջ սերմանվել է  վախ և ատելություն՝ հայկական ցանկացած բանի հանդեպ»,- ասաց Կիրակոսյանը։

Նա ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունների ներքո ապրող էթնիկ հայերի նկատմամբ  իրականացված սպանությունները, տանջանքների ենթարկումն ու անմարդկային վերաբերմունքը սիստեմատիկ բնույթ են կրում։ Իսկ Ադրբեջանում հալածվում են բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն հակասել պաշտոնական դոգմաներին:

civic.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում