Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Դելիի կարևոր հայտարարությունը Երևանում

Այն, որ Հնդկաստանի արտգործնախարարը Երևանում հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին սատարելու մասին, միայն առերևույթ կարող է թվալ հերթապահ հայտարարություն: Հնդկաստանը մեծ հավանականությամբ առանցքային խաղացող է լինելու միջազգային անվտանգային համակարգի «նշմարվող» տրամաբանության շրջանակում: Մասնավորապես, իմ գնահատմամբ, տրամաբանությունն այն է, որ անվտանգային համակարգը տրանսֆորմացվում է տարբեր տրամաչափի լոկալ ձևաչափերի, որոնք կարող են ենթադրել աշխարհակարգային պայքարի դիրքային, մարտավարական նոր փուլ: Իսկ Հնդկաստանն էստեղ սկսել է խաղալ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա եռյակի հետ: Ընդ որում, երբ հայտարարվեց եռյակի մասին, հրապարակված առանձին անդրադարձով նշեցի, որ հեռանկարի առումով առանցքային հարցերից է լինելու այն, թե ինչպիսին կլինի եռյակի և Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնում գերակայության հասնելու հարցում նրանց նպատակի առումով պաշտոնական Դելիի դիրքավորումը:

Եվ ահա, դրանից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում քառյակի՝ ԱՄՆ, Ավստրալիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի առաջնորդների հանդիպման ու համատեղ հայտարարության մասին, ինչը ուրվագծում է միջազգային անվտանգային համակարգի համայնապատկերում նոր միտումների առումով եվրասիական լոկալ ձևաչափի մասնակիցների շրջանակը: Իսկ Հայաստանը բնականորեն անվտանգային եվրասիական «գոտում» է, դրա այսպես ասած ռուսական ձևաչափային շրջանակում, ինչը անկասկած մեղմ ասած չի համապատասխանում և ամբողջապես համարժեք չէ այն մարտահրավերներին, որ Հայաստանն ունի անվտանգային տեսանկյունից թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ իմաստով: Ավելին, այդ առումով ռուսական գոտին կամ շրջանակը Հայաստանի համար ինքնին մարտահրավեր է:

Միևնույն ժամանակ, բավականին բարդ է դրա այլընտրանքների ձևավորման գործընթացը, առավել ևս եվրաատլանտյան անվտանգային համակարգի հետ ուղիղ աշխատանքի իմաստով, քանի որ դա բերում է ռուսական շրջանակում Հայաստանի հանդեպ մանիպուլյացիաների և ճնշումների: Ահա այդ համատեքստում, եվրասիական անվտանգային համակարգի այսպես ասած բնական գոտում Հնդկաստանի դերակատարումն ու պայմանականորեն ԱՄՆ եվրաատլանտյան նախաձեռնությամբ եվրասիական անվտանգային գոտիավորման նոր նախաձեռնությանը մասնակցությունը Հայաստանի համար դառնում է անվտանգային այլընտրանքի շատ կարևոր հեռանկար: Հեռանկար, որը թույլ է տալիս առավել հարմար զգալ Ռուսաստանի հետ բալանսավորումն ապահովելու խնդրի լուծման հնարավորությունների տեսանկյունից, թեկուզ հարաբերականորեն, համեմատաբար հարմար: Ահա այդ համապատկերում և ընդգրկման մեջ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին աջակցելու Հնդկաստանի հայտարարությունը ոչ թե հերթապահ է, այլ նույնիսկ հեռանկարային, եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ Դելին հավակնում է լինել ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, իսկ առայժմ այդ կառույցի ոչ մշտական անդամ է առաջիկա երկու տարիների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում