Saturday, 16 10 2021
00:00
Չինաստանի բնակիչը իր երեխային փրկելու համար դեղամիջոց է ստեղծել
23:45
Լեհաստանի վարչապետը պատմել է, թե ինչու է անհրաժեշտ իր երկիրը պարիսպով առանձնացնել Բելառուսից
23:30
Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել․ Բաղերի
23:20
Մեծ Բրիտանիան միջոցներ կձեռնարկի խորհրդարանականների անվտանգությունն ապահովելու համար
Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչներին տարհանել են
22:50
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 համայնքներում և 42 ընտրատարածքներում
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը
Պիկը հաղթահարվեց. 25 հազար տոննա խաղողի մթերման խնդիրը լուծվել է
Ոստիկանապետի հրամանով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
ՀՀ իշխանությունները պարտավոր են ռևանշիստական ուժերին ճզմել ռուսական սապոգի կրունկով
Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը. Թաթոյանի շնորհավորանքը` Հայ մամուլի օրվա կապակցությամբ
Ալիևի հայտարարությունները կեղծ են. նա փորձում է խուսափել պատասխանատվությունից
Կորոնավիրուսով վարակված 222 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
«Օրենքով գողերի» թիվը շատ ավելին է․ դատախազությունը տեղյա՞կ չէ, որ 5-ին է միայն մեղադրանք առաջադրում
21:07
Իրանի զինված ուժերը հետ են մղել ծովահենների հարձակումը իրանական լցանավի վրա Ադենի ծոցում
Թուրքիայի ներգրավածության նոր փաստեր. իսլամիստական խմբերը ստվարանում են. 44-օրյա պատերազմ՝ օր 20
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի բլոկադայի բնակիչները մեկանգամյա դրամական պարգև կստանան
20:30
Աֆղանստանում սպանվել է դիմադրության երկու հրամանատար
20:15
Անկարան ակնկալում է, որ Բեռլինը կշարունակի Մերկելի հաջող կուրսը
Վրաստանում հանրահավաք են անցկացնում Սաակաշվիլիի հակառակորդները
19:45
Ավստրալիայում մրգի հոտի պատճառով հրշեջների կանչ է գրանցվել
Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը
Էրդողանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Գերմանիայի նոր կառավարության հետ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 33 208 նոր դեպք
2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան
Չինաստանը գործարկել է ամենատևական տիեզերական առաքելությունը
Բանակցային օրակարգի հրամայականը. Վարդան Օսկանյան
Բաքվում առևտրի կենտրոն է հրդեհվել

Իրանում ՀՀ դեսպանը զարմանալիորեն միշտ լռել է Հայաստանի իշխանության դեմ տարվող հոռի ու անվայել քարոզչության բոլոր դրսևորումների ժամանակ

2015-ից Իրանում Հայաստանի դեսպան նշանակված Արտաշես Թումանյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: Իրանահայերի համար լուն անակնկալ չէ, վաղուց էին սպասում: Քաղաքական վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի ամիս է՝ ոչ պաշտոնական շրջանակներում լուրեր էին շրջանառվում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին փոխելու և նրան փոխարինող նոր դեսպանի՝ Արսեն Ավագյանի անունը:

Շահմուրադյանը նշեց, որ վերջին շրջանում Իրանի հայկական համայնքի որոշ հայտնի շրջանակներ, օգտագործելով իրենց ողջ քարոզչական «խոնավ վառոդով հրետանին», փորձում են հոռետեսական և անհեթեթ մթնոլորտ ստեղծել Հայաստանի օրինական իշխանությունների դեմ և, ցավոք, նրանց կարճամիտ ու թշնամական քարոզչական թիրախում է գտնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչն իրանական որոշ ԶԼՄ-ներում և քաղաքական շրջանակներում այն սին տպավորությունն է ստեղծել, որ Հայաստանի նոր իշխանությունների նպատակներն ու գործունեությունը չեն համապատասխանում երկրի շահերին և թերևս միտված են Իրանի տարածաշրջանային շահերի դեմ:

Ըստ նրա՝ հենց այս հարցին է, որ Լիտվայում համայնքի հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդեց Իրանի ՀՅԴ կառույցի հյուսիսային և հարավային կենտրոնական կոմիտեների անհիմն հայտարարությունը, ինչը պետք է արժանանար Իրանում Հայաստանի դեսպանության համարժեք ու կոպիտ պատասխանին: Ավելին՝ վերջին տարիներին Իրանի ՀՅԴ-ի պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթը և Թեհրանի Դաշնակցության այսպես ասած Հայ Դատի քարոզչական կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատությունը իր ողջ քարոզչական գործիքակազմով հակաքարոզչություն է տանում Հայաստանի օրինական իշխանությունների և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ և այդ քարոզչությունը նույնիսկ տարածել են Հայաստանում իրենց կապված որոշ ԶԼՄ-ներում և ԱՄՆ-ում Դաշնակցության շահերին սպսարկող իրանահայ գործակալների սոցցանցերում»,-հավելեց Շահմուրադյանը:

Նա նշեց, որ Իրանում Հայաստանի դեսպանատունը զարմանալիորեն միշտ լռել է իր պետության դեմ տեղական հայ համայնքի մարմինների ու դաշնակցական կառույցների կողմից Հայաստանի իշխանության դեմ տարվող հոռի ու անվայել քարոզչության բոլոր դրսևորումների նկատմամբ:

«Դաշնակցությունը անցյալ տարի 44-օրյա պատերազմից հետո շրջաբերական էր տարածել իր շարքերում, որով արգելում էր կուսակցականներին կապ պահել Թեհրանում ՀՀ դեսպանության հետ, որից վստահ տեղյակ էր դեսպանությունը, բայց էլի այդ ուղղությամբ լռել էր»,-հավելեց իրանահայ վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում