Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի հնարավորությունը․ Ինչի մասին էր խոսում Կապառոսը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Բուխարեստում Ռումինիայից կրած պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտարարեց, որ ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարը չի ավարտվել։ «Մեր խնդիրը բարդացավ, սակայն կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք խմբից դուրս գալու:Հայաստանի, Ռումինիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիները հավասարազոր են, պարզապես նվազագույն դետալներ կան, որոնք նպաստում են հաղթանակին տարբեր խաղերում: Հայաստանում մարզական բախտը մեզ հետ էր, այս անգամ այն բացակայում էր: J խմբում մինչեւ վերջ է պայքար ծավալվելու, ինչպես Իսպանիայում են ասում՝ համբերել է պետք մինչեւ վերջ»,- նշել էր Կապառոսը։ Իրականում ինչի մասին է խոսում իսպանացի մասնագետը և ինչպիսի մաթեմատիկական հնարավորությունների մասին է խոսքը։ Այս պահին Գերմանիան 21 միավորով առաջին է ենթախմբում և անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից կպահպանի դիրքը։ Այսինքն վերջին երկու հանդիպումները բունդեսթիմի համար մրցաշարային առումով որևէ նշանակություն չունեն։ Երկրորդ հորիզոնականում 13 միավորով ռումինացիներն են։ Հյուսիսային Մակեդոնիան 12 միավորով երրորդ հորիզոնականում է։

Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի հավաքականը, սակայն խփած և բաց թողած գնդակների հարաբերակցության հաշվարկում զիջում ենք մակեդոնացիներին։ Նոյեմբերի 11-ին մեր հավաքականը Երևանում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ Ռումինիան կհյուրընկալի Իսլանդիային։ Ռումինացիների նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Հայաստանի կամ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը իրական հնարավորություն կստանա ընտրական մրցափուլն ավարտելու երկրորդ հորիզոնականում։ Ռումինիայի հետ խաղից առաջ ամեն ինչ մեր ձեռքերում էր։ Մեզ անհրաժեշտ էր երկու խաղում վաստակել միավոր և վերջին տուրից առաջ ապահովել երկրորդ հորիզոանականը։ Այսօր խաղաքարտերը ռումիացիների ձեռքերում են և վերջին երկու հանդիպումներում նույնքան հաղթանակ տանելու դեպքում դուրս կգան աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Իսլանդիայի դեմ հանդիպումից երեք օր անց Ռումինիան հյուրընկալվելու է Լիխտենշտեյին։ Նույն օրը Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցելու է Գերմանիայի հետ, իսկ Հյուսիսային Մակեդոնիան հյուրընկալելու է Իսլանդիային։ Ինչ խոսք ստեղծված իրավիճակում Ռումինիան գտնվում է շահավետ դիրքում, բայց․․․։ Չի կարելի բացառել, որ Իսլանդիան միավոր չի «պոկի» Բուխատեստում։ Հայաստանի հավաքականի գլխավոր խնդիրն այս պահին Հյուսիսային Մակեդոնիային հաղթելն է, ինչը տեսական, հնարավոր է նույնիսկ իրական հնարավորություն տա պայքարելու երկրորդ հորիզոնականի համար։ Ու քանի դեռ մեր ընտրանին թեկուզ մաթեմատիկական հնարավորություն ունի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու պետք է փորձել առաջ շարժվել։

Այո վերջին հանդիպումներում մերոնք անհաջող ելույթ ունեցան, բայց հիմա սխալների և ձախողումների մասին խոսելու ժամանակը չէ։ Մեկ ամիս անց ամփոփելով ընտրական մրցաշարը կտանք հստակ գնահատական, մանրակրկիտ կուսումնասիրենք սխալներ ու բացթողումները։ Ակնհայտ է թերևս հետևյալը։ J ենթախմբում Հայաստանը, Ռումինիան և Հյուսիսային Մակեդոնիան ըստ էության համասարազոր հավաքականներ են և երկրորդ տեղի համար պայքարը հենց այս թիմերի միջև է շարունակվում։ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը արդեն իսկ ապացուցեց, որ կարող է իրական պայքար մղել ենթախմբի արգելքը հաղթահարելու համար։ Մենք կարող էինք արդեն իսկ ապհոված լինել երկրորդ տեղը, բայց․․․։ Սա ֆուտբոլ է, որտեղ դրվագները և այսպես կոչված նյուանսները վճռորոշ կարող են լինել։ Անկախ ամենից հիասթափվելու կամ տրտնջալու իրավունք չունենք։

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը որակազրկման պատճառով բաց են թողնելու Տարոն Ոսկանյանը, Վարազդատ Հարոյանը Էդուարդ Սպերցյանը և Սարգիս Ադամյանը։ Սա բավական լուրջ կորուստ է մեր հավաքականի համար։ Կարևոր խաղում բացը պետք է փորձել լրացնել 12-րդ խաղացողի միջոցով։ Այսինքն ավելի քան երբևէ պետք է կանգնել ազգային թիմի, ազգային թիմի ֆուտբոլիստների կողքին։ Պետք է փորձել հաղթել այս խաղում և շարժվել առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում