Wednesday, 29 03 2023
Եթե ուզում ենք պաշտպանվել թշնամուց միայն ՀՕՊ միջոցով, ապա պարտված ենք
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից
Վաշտի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նոր զարգացումներ կան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
12:24
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
Հռոմի ստատուտի վավերացման գինը կամ մենք ենք վճարելու, կամ վճարելու են մեզ
12:09
Անցում Mac-ին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն
12:01
Նավթի գներն աճել են – 28-03-23
Առաջին ահազա՞նգը և գործողությու՞նը Ռուսաստանից
11:45
ԵՄ-ն առանց նոր պատժամիջոցների ցանկանում է արգելափակել ռուսական հեղուկ գազի ներկրումը
«Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 29, 2023
Ռուսաստանը կարող է սահմանափակել կաթնամթերքի ներկրումը Հայաստանից
Հեղուկ գազի գինը – Մարտ 29, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ դիտորդական առաքելությանը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 29, 2023
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Հաշվարկվել է 19.208.299 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է․ «Հրապարակ»
Պուտինին ձեռնտու է Էրդողանի վերընտրվելը, եթե նա գնա Անկարա՝ դա կլինի աջակցություն
Երևանի և երեք մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Ուղիղ. Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի ապօրինի գույքի գործով դատական նիստը
Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ»
Կոչումները՝ պրոպագանդայի գործիք. երեք կատեգորիայի կոչում պետք է լինի՝ մեծ հարկատու, անձնազոհ հերոս և չարագործ  
Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա․ «Հրապարակ»

Իրանի համար իր և հարևանների անվտանգությունը փոխկապակցված է. ԻԻՀ գլխավոր դատախազը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի այցն իր ներդրումը կունենա երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման գործում:

«Փոխշահավետ համագործակցության խորացման առումով կարևորելով միջխորհրդարանական գործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ պատրաստ է աջակցելու երկու երկրների շահերից բխող ցանկացած նախաձեռնության իրականացմանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է, և դրա վառ օրինակն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է եղել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանի ոստիկանության կողմից Որոտան գյուղի Գորիս-Կապան ճանապարհահատվածում երկու իրանցի բեռնատարների վարորդների ձերբակալությանը:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Իրանի գլխավոր դատախազը, առաջնահերթ համարելով տարածաշրջանի անվտանգությունը, կարևորել է պայքարն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման դեմ: Նրա խոսքով՝ Իրանի համար իր և հարևանների անվտանգությունը շատ կարևոր է և փոխկապակցված: Արձանագրվել է, որ միայն տարածաշրջանում հարատև և կայուն անվտանգության պայմաններում է հնարավոր երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում