ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հնդկաստանի անկողմնակալ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի հարցում:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը քննադատել է տարածաշրջանում Պակիստանի որդեգրած ապակառուցողական կեցվածքը և դատապարտել այդ երկրի խորհրդարանի ղեկավարի այցն Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես` Շուշի:
Սիմոնյանը բարձր է գնահատել Հնդկաստանի անկողմնակալ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի հարցում:
Հնդկաստանի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը վերահաստատել է, որ իր երկիրը խնդրի կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: