Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

Ալիևը մտահոգ է Պուտին-Փաշինյան հանդիպման լռությունից

Բաքվի ղեկավար Ալիևը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահների գործունեությունից, թեև նշել, որ կա խնդիր Արցախ օտարերկրացիների մուտքի հետ կապված, որոնք ըստ նրա պետք է անեն դա Ադրբեջանի թույլտվությամբ: Այսինքն, Ալիևը դժգոհում է, որ ռուս խաղաղապահները չեն արգելում օտարերկրացիների մուտքը Արցախ: Ալիևի դժգոհությունը, որ հնչել է իտալական Լա Ռեպուբլիկա պարբերականի հետ հարցազրույցում, փաստորեն հաջորդում է Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը Հայաստանի վարչապետը գնահատել է արդյունավետ:

Մենք նկատել էինք, որ հանդիպման ձևաչափը՝ քննարկում առանձնազրույցի տեսքով և հետո զրույց ճաշի սեղանի շուրջ, կարծես թե միտված է ընդգծել հանդիպման որոշակի գործընկերային բնույթը: Սա թերևս դուր չի գալիս Ալիևին, հատկապես Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո բավականին սուղ տեղեկատվության ֆոնին: Իհարկե հազիվ թե Ալիևը տվել է իտալական պարբերականին հապշտապ հարցազրույց, և գուցե նույնիսկ հարցազրույցը եղել է ավելի վաղ, քան Փաշինյանի և Պուտինի հանդիպումը Մոսկվայում, սակայն ընդհանուր առմամբ այն արտացոլում է Բաքվի ղեկավարի որոշակի հոգեվիճակը:

Բանն այն է, որ Ադրբեջանի ռազմական հաղթանակի այսպես ասած կոնսենսուսային էֆեկտն անցնում է և հակառակը՝ ավելի ու ավելի զգացնել է տալիս արդեն խոշոր խաղացողների շահերի հակադրության, խաչաձևության հանգամանքը: Հայաստանին «տաք-տաք» որևէ բան պարտադրելու մարտավարությունը չաշխատեց: Իրավիճակը «սառում» է այն իմաստով, որ ակտիվ քննարկումներ են նշմարվում Մինսկի խմբի համանախագահ եռյակի շրջանակում: Իսկ, եթե եռյակը իրավիճակը վերստին վերցնի իր ձեռքը, ապա Ադրբեջանի նախագահին կամ հարկ կլինի խոստովանել, որ հակամարտությունը լուծված չէ, կամ հայտնվել իր հանրության տհաճ հարցադրումների առաջ: Ընդ որում, Երևանն էլ այստեղ կարծես թե ձեռնպահ մնալով կտրուկ հայտարարություններից, Մինսկի խմբի համանախագահներին չի խանգարում աշխատել, ինչը գուցե ավելի է նյարդայնացնում Ալիևին: Նա ակնհայտորեն փորձում է բացել համանախագահների հետ «առևտրի» հարթակ, ինչը առայժմ կարծես թե չի ստացվում, համանախագահներից ոչ ոք չի շտապում սկսել դա, քանի որ զբաղված են միմյանց հետ «առևտրի» ավելի մեծ հարցերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում