Հայաստանի՝ ռազմաքաղաքական և հոգևոր ղեկավարությունն այս օրերին Մոսկվայում էր։ Պուտինն ու Փաշինյանը այս տարվա մեջ արդեն չորրորդ անգամ են հանդիպում Մոսկվայում։ Փաշինյանն արդյունավետ է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։ Ո՞րն է հանդիպման իրական օրակարգը, ի՞նչ հարցերի պատասխաններ է ակնկալում ՌԴ նախագահը Փաշինյանից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի հետ: