Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Հայ դատապարտյալները մասնակցում են շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը․ Կարեն Անդրեասյանը հետևում է խաղին

«Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նշելով, որ նախարար Կարեն Անդրեասյանը Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հետ մասնակցել է Առաջնության բացման արարողությանը, իսկ մինչ խաղի մեկնարկը զրուցել դատապարտյալների հետ ու հաջողություն մաղթել մրցապայքարում։

Լրագրողների հետ զրույցում նախարար Անդրեասյանը նշել է, որ սա բացառիկ օրինակ է, երբ ազատազրկված մարդիկ կարողանում են իրենց վերադարձը՝ դեպի հասարակություն, իրագործել շախմատի միջոցով։

«Շախմատը կապում է աշխարհի բոլոր մարդկանց, այն սպորտ է, արվեստ է, շախմատը նաև մեր Հայաստանի հպարտությունն է, և այս առաջնությունում մեր հաղթանակը, թեկուզ խորհրդանշական, բայց շատ կարևոր կլինի մեր թիմի, մեր պետության համար»,- ասել է Կարեն Անդրեասյանը և ընդգծել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Նախարարը միջոցառմանը ներկայացել էր Իտալիայի արդարադատության նախարարի նվիրած փողկապով, որը իտալացի դատապարտյալների ձեռքի աշխատանքն էր։

«Իտալիան ամեն ինչ անում է, որպեսզի դատապարտված մարդիկ ո՛չ թե մեկուսանան, ո՛չ թե մոռացվեն հասարակության կողմից, այլ իրենք գտնեն իրենց ճանապարհը հետ՝ դեպի ընտանիք, դեպի հասարակություն, դեպի իրենց պետություն: Այսօր մենք նաև շախմատի միջոցով ենք փորձում հասնել այդ նպատակին, որի համար շնորհակալություն եմ հայտնում անձամբ պարոն Լպուտյանին և Հայաստանի շախմատի ակադեմիային»,- նշել է Կարեն Անդրեասյանը:

Ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը աշխարհի առաջին առաջնությունը՝ օնլայն հարթակում, համարել է մեծ իրադարձություն և ընդգծել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մեծ ուշադրությամբ է հետևում այս մրցաշարին։ Նա նաև տեղեկացրել է, որ շուրջ վեց ամիս դատապարտյալների հետ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ և, այդ համատեքստում շնորհակալություն է հայտնել Նախարարությանն ու Քրեակատարողական ծառայությանը՝ անխոչընդոտ ու արդյունավետ համագործակցության համար։

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել հայ դատապարտյալներին և շնորհակալական խոսք ուղղել Ակադեմիայի նախագահին՝ համաշխարհային նման իրադարձությանը հայ դատապարտյալներին մասնակից դարձնելու համար։ Սերգեյ Ատոմյանը ևս կարևորել է ՔԿՀ-ներում պահվող անձանց զբաղվածության ապահովումն ու նշել, որ նպատակը աշխատանքի, մշակութային, սպորտային, հոգևոր և այլ զբաղվածության միջոցով դատապարտյալներին հնարավորինս շուտ սոցիալական միջավայր վերադարձնելն է:

Շախմատի աշխարհի առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին։

2021 թվականի մայիսի 11-ին կայացած «Շախմատ հանուն ազատության» միջազգային ցուցադրական մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել էր պատվավոր երրորդ հորիզոնականը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների հետ պայքարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում