Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Քոչարյանի հետ Ռուբեն Վարդանյանի ասոցացումը վատ հետևանք կունենա. նա դառնում է լավ գործերի մեջ փայատեր, վատ գործերի մեջ հանցակից

 

Նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի ու «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի համատեղությամբ հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թիկունքում կանգնած է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, աշխատում է թեկնածուներ առաջադրել առաջիկայում Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին:

Մեղրիում կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածուն Արմեն Հայրապետյանն է, որ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է ԼՀԿ-ի ցուցակով, իսկ 2021-ի արտահերթ ընտրություների ժամանակ վերջինս աջակցել է «Հայաստան» դաշինքին: Ըստ մամուլի տեղեկությունների Մեղրիի նախկին քաղաքապետը՝ ձերբակալված Մխիթար Զաքարյանը, ու նրա շրջապատն ամեն ինչ անում են Հայրապետյանին օգնելու համար:

Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուբեն  Վարդանյանի աջակցությամբ ստեղծված կուսակցությունը ուղղակի և անուղղակի քոչարյանական ուժ է։ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը չի մասնակցում ընտրություններին, որովհետև որոշել են պրոքսի ուժով մասնակցել։

Այս առնչությամբ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում քաղաքական կյանքի վրա ապօրինի ազդելու առումով լուրջ դեմքեր կան: «Իսկ Ռուբեն Վարդանյանը մինչև հիմա  ակտիվ և գործուն մասնակցություն չունի մեր քաղաքական կյանքի վրա, որովհետև իմ սուբյեկտիվ կարծիքով, առկա մասնակիցները քրեաօլիգարխիկ են, իսկ Ռուբեն Վարդանյանը ֆիլանտրոպ է, ով հարստությունը մարդասիրական ծրագրերին է բաժին հանում։ Ճիշտը նա է, որ մեր օրենքները, օրինակ՝ ընտրությունների մասին օրենքը, քաղաքական կազմակերպությունների մասին օրենքը կամ ՏԻՄ օրենքներն այնպիսին պետք է լինեն, որ Ռուբեն Վարդանյանը կամ մյուսները մտքներով չանցկացնեն միջամտել Հայաստանի քաղաքական կյանքին, բավարարվեն իրենց զբաղմունքով, թողնեն որ քաղաքականությունով զբաղվեն քաղաքական գործիչները։

Ի վերջո, մասնագիտական առումով ամեն մեկն իր գործը պետք է անի, եթե նրա մոտ գործարարությունը ստացվել է, չի նշանակում, որ նա կարող է օպերային երգիչ լինել, քանդակագործ, լավ գրող կամ քաղաքական գործիչ, իսկ դրա համար օրենքներ են պետք։ Այդ հարցը շտապ պետք է կարգավորվի, Ռուբեն Վարդանյանը իր մոտ լավ ստացվող մասնագիտությամբ թող զբաղվի»:

Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ասոցացումը վատ հետևանք կունենա. «Ինքն, ի վերջո, պետք է ինչ-որ ժամանակ հաշվետվություն տա։ Եվ այդ հաշվետվության մեջ դժվար է լինելու բացատրել դավադրությունների կազմակերպչի հետ կապը՝ «մարտի 1» կազմակերպող, «գույք պարտքի դիմաց» հանձնող մարդու հետ ընկերությունը: Ի վերջո ասում են՝ ասա ով է ընկերոդ, ասեմ դու ով ես։ Նա եթե իսկապես Ռոբերտ Քոչարյանի դաշնակիցն է, ընկերը և աջակիցը, ուրեմն ինքը դառնում է լավ գործերի մեջ փայատեր, վատ գործերի մեջ հանցակից: Նա, կարծում եմ՝ չի ուզենա խցակից և բախտակից լինել Ռոբերտ Քոչարյանին։

Արմեն Չարչյանը, օրինակ, դարձավ նրան բախտակից և խցակից։ Ես կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը չի ուզենա նման բան։ Քաղաքական բամբասանքներ են սրանք, մարդը Ռուբեն Վարդանյան լինի ու Ռոբերտ Քոչարյանին բախտակից, դաշնակից և խցակի՞ց լինի։ Էլ ի՞նչդ է պակաս, որ ուզում ես նրա հետ նույն հարթակում կանգնել»,-հայտարարեց Ազատ Արշակյանը:

Նույն խնդրի առնչությամբ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչև կոկորդներս կուշտ ենք ռուսականությամբ, մեզ պետք է ազգային, Հայաստանում ծնվող քաղաքական ուժ, ոչ թե ներդրված ուժեր. «Ուզում են օլիգարխ լինեն, ուզում են բանվոր լինել, թողնեն որ ռուսական ազդեցության թուլացում ունենա այս ժողովուրդը: Եթե Հնդկաստանի հայերը դա անեին, ուրիշ, միթե ուրիշ ուժ չկա, կա։

Նիշը ամբողջովին զբաղեցված է, նոր քանակը նոր որակ չի ծնում: Նա հայաստանյան օլիգարխիայի լյութոկրատ ուժն է, որն առանց այն էլ ներկա է, թող իր գործով զբաղվի, ոչ թե ռուսական քաշի ծանրացում տեղի ունենա: Ասում են՝ պետք Ռուսաստանի հետ խորացնեն հարաբերությունները, բայց մինչև ո՞ւր, մինչև խեղդվե՞նք: Մեր երկիրը փորձադաշտ չէ, Հայաստանը ունի իր ներքին կյանքը, ամեն ինչ այստեղից պետք է ստեղծվի»:

Լևոն Շիրինյանը նկատեց, որ եթե կարողանա Ռոբեն Վարդայանը Պուտինի միջավայրի վրա ազդեցություն ունենալ, դա ուրիշ բան կնշանակեր, ինչպես իսրայելցիները ԱՄՆ-ի վրա. «ԻՍկ այստեղ օլիգարխներին Կրեմլը գործուղել է Հայաստան: Հյուսիսից նոր համալրում է ուղարկվում, սա նշանակում է , որ եզածները առոչինչ են, դրա համար նույն ճակատագիրն է սպասվում բոլորին: Բոլոր օլիգարխներին խորհուրդ՝ ընտրությունները նոր են տեղի ունեցել, և մենք ժողովրդավարական այդ ճանապարհն անցել ենք: Նրանց արածը  17+2+1+1 է, այսինքն անընդհատ նոր միավոր են մտցնում խաղի մեջ, բայց քանակը որակ չի տալիս, դիալեկտիկայի օրենքը չի աշխատում այս դեպքում»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում