Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները երևանյան հանդիպման ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային տրանսպորտային այլ միջանցքներին վերաբերող հարցեր։
Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին այսօր Երևանում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը, և կարող եմ ասել, որ այս համաձայնագրի առումով իրադարձությունները բավականին արագ են զարգանում, և հուսամ` մոտ ապագայում արդեն կունենանք ստորագրված համաձայնագիր այդ ծրագրի շուրջ»։