Ֆիլիպինների Լուզոն կղզու հյուսիսին պատուհասած «Մարինգ» (Կոմպասու) թայֆունի զոհերի թիվը հասել է 13 -ի, ևս 3 մարդ վիրավորվել է, 9-ը անհետ կորած են համարվում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, անձրևների պատճառով սողանքներ են տեղի ունեցել Բենգուեթ նահանգում, ջրհեղեղներից տուժել են հսկայական տարածքներ: Ներկայումս թայֆունը լքել է Ֆիլիպինների տարածքը, սակայն օդերևութաբանները նախազգուշացրել են անձրևների շարունակման վտանգի մասին: 11 հազար մարդ է տարհանվել:
Ֆիլիպինների 102 քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել: Գյուղատնտեսությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 9,7 մլն դոլար: