Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես փրկել տղերքին․ Շտապօգնության «փառահեղ պարտություններ» սերիալի համար

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Երեկ մեր հավաքականը Երևանում 1։2 հաշվով զիջեց ենթախմբի ետնապահ Հյուսիսային Մակեդոնիային։ Հոկտեմբերի 7-ին էլ Հայաստանի ընտրանին կրկին Երևանում 1։4 հաշվով զիջել էր Սերբիային։ Այս հանդիպմանն անդրադառնալով նշել էինք, որ կատարվածի գլխավոր պատասխանատուն գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն է։ Մեր ֆուտբոլիստները առաջին կեսում 1։0 հաղթելուց հետո երկրորդ կեսում 4 անպատասխան գնդակ էին բաց թողել։ Ավելին, մերոնք անհատապես չէին զիջում սերբերին և ունեին հաղթելու իրական հնարավորություն։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ երիտասարդականի «փառահեղ» պարտություն «սերիալի» հերթական սերիան էր։ Նազարյանն ուներ հնարավորություն ցույց տալու, որ Սերբիայի դեմ տեղի ունեցածը սայթաքում է, որ և իր գլխավորությամբ Հայաստանի երկրորդ հավաքականը կարող է դուրս գալ անդունդից, բայց․․․։ Հիշեցնենք, որ Նազարյանը փոխարինել էր իսպանացի Անտոնիո Ֆլորեսին։ Այս մարզչի գլխավորությամբ անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալվելիս 10։0 հաշվով զիջել էր Շվեդիային։ ՀՖՖ-ի նախագահը խայտառակ պարտությունից հետո կտրուկ որոշում էր կայացրել հեռացնելով նրան զբաղեցրած պաշտոնից։ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականն անց է կացրել 6 հանդիպում։ Այս տարվա մարտին Նազարյանի թիմը ընկերական խաղում Երևանում 1։2 հաշվով պարտվել էր Բելառուսին։

Ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանը հյուրընկալվելիս 2։0 հաշվով զիջել էր Ֆարերյան Կղզիներին, որին սեպտեմբերին կայացած պատասխան խաղում հաղթել էր 2։0 հաշվով։ Այս խաղից 5 օր հետո էլ հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեցինք Ուկրաինային։ Սեպտեմբերին կայացած խաղերից հետո ֆուտբոլային որոշ շրջանակներում խոսվում էր հավաքականի վերակենդանացման և Նազարյանի արդյունավետ աշխատանքի մասին։ Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ են։ Փաստն այն է, որ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 6 խաղում տարել է մեկ հաղթանակ և կրել 5 պարտություն։ Միակ հաղթանակը տարել ենք գաճաճ հավաքականի նկատմամբ, որին «հաջողացրել» էինք նաև պարտվել։ Այս պահին Հայաստանի հավաքականը վերջինն է ընտրական ենթախմբում, ինչը ուղիղ կերպով խոսում է երիտասարդական թիմի ներկայիս վիճակի մասին։ Չմոռանանք, Երևանի ԲԿՄԱ-ն, որը գլխավորում է Նազարյանը Հայաստանի Պրեմիեր լիգայում 8 խաղում նույնքան պարտություն է կրել։ Վերջին հանդիպումներում Հայաստանի հավաքականի հայտացուցակում տեղի էին գտել ԲԿՄԱ-ի 14 ֆուտբոլիստներ։ Լավ բա մեղք չե՞ն տղերքը։ Արդյոք նորմալ է, որ 19-21 տարեկան ֆուտբոլիստներն այսքան պարտվում են։ Ակամայից պարտությունը նրանց համար սովորական երևույթ է դարձել։ «Այսօր շատ վատ հանդես եկանք։ Կարծում եմ՝ էմոցիաներն ու ողջ ունեցածն անցած խաղին էին տվել ու այս խաղի համար չկարողացան վերականգնվել։ Աշխատել էինք այդ ուղղությամբ, բայց փասն այն է, խաղի պատկերը ցույց տվեց, որ նրանք հոգեպես բացարձակ չէին վերականգնվել»,- երեկվա խաղից հետո ասել է Նազարյանը։ Կներեք իհարկե, բայց ինչ ասել է վերականգնվել։ Արդյո՞ք պարտությունների մեջ մեծացող տղերքին հնարավոր է մի քանի օրում վերականգնել։ Տեղի ունեցողը ոչ այլ ինչ է քան ֆուտբոլային ողբերգություն։

Կարող է տարօրինակ հնչել, բայց գրանցված արդյունքները կանխատեսելի էին։ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ որևէ թիմ կամ հավաքական երբևէ նշանակալի արդյունք գրանցե՞լ է միջազգային ասպարեզում։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Այդ դեպքում ինչո՞ւ ՀՖՖ-ն նրան վստահեց Հայաստանի երկրորդ հավաքականը։ Ո՞ր արդյունքի վրա հիմնվելով էր կայացվել նման որոշում։ Այս հարցի պատասխան գտնելը բավական դժվար է։ ՀՖՖ-ն անընդմեջ երկրորդ սխալը թույլ տվեց։ Առաջին դեպքում մարզիչ նշանակվեց Ֆլորեսը, ով որևէ լուրջ արդյունք չէր գրանցել։ Իսպանացու գլխավորությամբ հավաքականը տապալվեց։ Ֆլորեսից հետո կիկին նշանակվեց մարզիչ, որի գրանցած արդյունքները միջազգային հարթակում մեղմ ասած տպավորիչ չեն։ Միանգամայն տրամաբանական է, որ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը տապալվում է։ Պետք է արձանագրենք և ընդունենք, որ մասնավորապես պետություն ներկայացնող հավաքական թիմերը պետք է գլխավորեն մարդիկ, որոնք մինչ այդ լուրջ հաջողությունների են հասել միջազգային ասպարեզում։

Կապառոսը Եվրոպայում ճանաչված մասնագետ է, ով հասել է բազմաթիվ նվաճումների։ Նրան ազգային թիմը վստահելու տրամաբանական զարգացումը եղավ այն, որ մերոնք անմիջապես սկսեցին խաղալ ֆուտբոլ, գրանցեցին պատմական արդյունքներ և հաջողություններ։ ՀՖՖ-ն ազգային հավաքականի վերաբերյալ կայացրել էր միանգամայն ճիշտ և ողջունելի որոշում։ Հերթը երիտասարդական հավաքականինն է։ Հապաղելու ժամանակ այլևս չունենք։ Այս հավաքականը մեր գլխավոր թիմի ռեզերվն է և այն առանձնակի ուշադրության կարիք ունի։ Պետք է խոստովանենք, որ այսօր Հայաստանում չկա մասնագետ, ում կարելի է վստահել երիտասարդական հավաքականը։ Հարկավոր է շտապ օգնություն արտերկրից։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում