Tuesday, 23 04 2024
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

Լույս է տեսել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գիրքը

Սեպտեմբերին լույս է տեսել Եվրասիայի պետությունների անցումային շրջանի հետազոտությունների կենտրոնի (Լեհաստան) և Միջազգային գործերի ասոցիացիայի (Չեխիա) համատեղ նախագծի շրջանակում նախապատրաստված «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ապատեղեկատվության դիմակայունության ցուցիչ» գիրքը, որն անդրադառնում է Արևելյան Գործընկերության երկրներում, ինչպես նաև Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում առկա իրավիճակին։ Նշված երկրներից մի շարք մեդիափորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացված հարցման, հարցազրույցների և այլ մեթոդների կիրառմամբ կատարված հետազոտությունը դիտարկում է 2018 թ․ նախորդ նմանատիպ գրքի հրապարակումից ի վեր կատարված փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ապատեղեկատվության վերաբերյալ ուսումնասիրությունները և փաստերի ստուգման հարթակների աշխատանքը, լրատվական դաշտի իրավիճակը, օտարերկրյա ապատեղեկատվության և քարոզչության առումով առկա խնդիրները, օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտում կատարված փոփոխությունները, ինչպես նաև ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կատարած աշխատանքը՝ մասնավորապես մեդիագրագիտության զարգացմանը նպատակաուղղված ջանքերը։ Գրքում ներառված է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանի վերլուծությունը՝ Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ։

Ժամանակակից պայմաններում՝ սոցիալական ցանցերի և այլ տեխնոլոգիաների առկայությամբ, ապատեղեկատվությունը դարձել է առավել հզոր գործիք՝ ժողովրդավարական կարգերը վարկաբեկելու, քաղաքակիրթ, ռացիոնալ բանավեճը բարդացնելու, ինչպես նաև հասարակություններին առհասարակ թուլացնելու, բևեռացում, ավտորիտար կառավարում և օտարերկրյա շահեր առաջխաղացնելու նպատակով։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան ներկայումս ապատեղեկատվության ամենալայնածավալ կիրառմանն առերեսվող տարածաշրջաններից է, որտեղ իրավիճակի վրա մեծապես ազդում է Ռուսաստանի ագրեսիվ ռևիզիոնիստական քաղաքականությունը, որի հետ մեկտեղ նաև այլ ավտորիտար դերակատարներ են փորձում ուժեղացնել իրենց  ազդեցությունը։ Միաժամանակ, հատկապես տարածաշրջանի այն երկրները, որոնցում բարեփոխումների գործընթացը բավարար առաջխաղացման չի հանգեցրել կամ վերջին շրջանում հետընթաց է գրանցել, առավել քիչ են պաշտպանված։

Բոլոր երկրներում հարցմանը մասնակցած փորձագետները որպես հիմնական խնդիրներից մեկը նշել են օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի թերի լինելը․ օրենսդիր և գործադիր իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկում՝ պետական ինստիտուտներն ու քաղաքացիներին օտարերկրյա տեղեկատվական քայքայիչ ազդեցությունից պաշտպանելու համար․ այս առումով առավել առաջընթաց ապահոված երկիրը Սլովակիան է։ Հասարակական ընկալումների մակարդակով օտարերկրյա ապատեղեկատվության նկատմամբ առավել դիմակայուն են ԵՄ անդամ երկրները և Ուկրաինան՝ չնայած Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում առավել մեծ է չինական քարոզչության ազդեցությունն՝ ի լրումն ռուսականի (լրացուցիչ կարելի է նաև նշել, որ Հունգարիայում չինական քարոզչության խոսափողի դերը զգալի չափով կատարում են իշխանամերձ կամ վերահսկվող ԶԼՄ-ները)։ Միաժամանակ, ԱլԳ մյուս երկրներում առավել դիմակայուն են ԶԼՄ-ները․ այս առումով օտարերկրյա քարոզչության ամենաթույլ ազդեցությունը նկատելի է Ադրբեջանում և Բելառուսում, սակայն այդ արդյունքն ապահովված է լրատվական դաշտում մենաշնորհների և բռնապետական կառավարման շնորհիվ՝ խոսքի ազատության փաստացի բացակայության պայմաններում։

Տարբեր չափանիշների՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի, լրատվական դաշտի և հասարակական ընկալումների առումով առկա դիմակայունության համադրումից երևում է, որ 2018-ից ի վեր Հայաստանը չի բարելավել իր դիրքը՝ մնալով նվազ դիմակայունություն ունեցող երկրներից մեկը, որից ցածր ցուցանիշներ են գրանցվել միայն Բելառուսում և Մոլդովայում։ Առկա են զգալի թերություններ՝ թե ինստիտուցիոնալ դիմակայունության, թե մեդիագրագիտության և հասարակական ընկալումների մակարդակի առումով։

Անդրադառնալով մասնավորապես Հայաստանում առկա իրավիճակին և քաղաքականության առաջարկներին, գրքում նշվում է, որ, չնայած բազմիցս կրկնված խոստումներին, կառավարությունը չի ընդունել ԶԼՄ-ների սեփականատերերի և շահառումների թափանցիկությունն ապահովող օրենսդրություն։ Չնայած դեռևս 2018 թ․ նմանատիպ հետազոտությում Ռ․ Գիրագոսյանի կողմից մատնանշվել էր ռուսական ԶԼՄ-ների մշտադիտարկման և ապատեղեկատվություն հայտնաբերելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, նմանատիպ մեխանիզմ այդպես էլ չի ներդրվել, և հասկանալի է, որ 2020 թ․ պատերազմից հետո նմանատիպ միջոցներ առավել ևս չեն կիրառվի։ Այս հանգամանքը, ինչպես նաև նույնանման ապատեղեկատվություն տարածող տեղական խոսափողերի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու հավանականության նվազեցումը նախորդ ժամանակաշրջանի համեմատ դիմակայունության նվազեցման պատճառներից է։ Բացի այդ, այդ ուղղությունից ապատեղեկատվության տարածման շարունակականությանը նպաստում է այն, որ հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած ուժը որդեգրել է նախկինում էլ առկա մոտեցումն, ըստ որի ժողովրդավարությունը հակադրվում է անվտանգությանը։

Այդպիսով, առավել կարևորվում է քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների աշխատանքը՝ մասնավորապես ժողովրդավարական արժեքների պահպանման և մեդիագրագիտության առաջխաղացման նպատակով։ Մասնավորապես վերջինիս առումով առկա իրավիճակը չի կարող բավարար գնահատվել, սակայն հնարավոր չէ մեծ պահանջներ ներկայացնել՝ քաղաքացիական հասարակության ունեցած սահմանափակ ռեսուրսների և անարդյունավետ պետական քաղաքականության, մասնավորապես՝ ռազմավարական հաղորդակցության ռազմավարության բացակայության պայմաններում։ Այսպիսով, պետական մարմինները պետք է թե՛ մշակեն ռազմավարական հաղորդակցության ռազմավարություն, թե՛ ընդլայնեն համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ։ Իրենց հերթին, քաղաքացիական հասարակության կառույցներն ու ԶԼՄ-ները պետք է առավել սերտորեն համագործակցեն՝ թե մեդիագրագիտության բարելավման, թե տեղեկատվություն տարածելու նպատակով՝ մասնավորապես առկա լավագույն փորձի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում