Երկրի մագնիսոլորտում երեկ գիշեր սկսվել է մագնիսական փոթորիկ, որի մակարդակը աստիճանաբար աճում է և արդեն հասել է միջին մակարդակի, այդ մասին են վկայում Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային լաբորատորիայի կայքում հրապարակված տվյալները։
Նման իրավիճակներում Երկիր հասած արևային պլազմայի ամպը մեծացնում է ճառագայթման բեռը տիեզերական արբանյակների վրա, ազդում Երկրի մակերևույթի մոտ մագնիսական դաշտի տատանումների վրա, իսկ մագնիսոլորտի փոփոխությունները տեսանելի են հյուսիսափայլի տեսքով: Մագնիսական փոթորիկների պահերին հյուսիսափայլը կարելի է տեսնել 60-70 աստիճանի լայնություններում, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգից, որը գտնվում է հյուսիսային 59 աստիճանի լայնության վրա կամ Մուրմանսկից (68 աստիճան):
Արևի վրա բռնկումը, ըստ լաբորատորիայի տվյալների, տեղի է ունեցել հոկտեմբերի 9 -ին: Դա միջին մակարդակի բռնկում էր: Պսակի նյութից երեք օր է պահանջվել Երկիր հասնելու համար: