
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, hամաճարակի սկզբից ի վեր, գերազանցել է 239 միլիոնը: Տվյալները հրապարակել է worldometers պարբերականը:
Վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,87 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 216 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 17.8 մլն է:
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը՝ 45,3 մլն, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 33,9 միլիոն, ապա հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: