Saturday, 04 12 2021
16:45
ԶԼՄ-ները հայտնել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի մասին
16:30
ԵՄ երկրները քննարկում են Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցը
Հրդեհ՝ Վանաձորում․ բնակարանում հայտնաբերվել է դի
16:00
Մերկելը կանցլերի պաշտոնում վերջին տեսաուղերձում կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:30
Ֆրանսիան վերականգնում է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավի հետ և մտցնում պարտադիր կարանտին
Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ․ Բաբայան
15:00
Twitter-ի նոր գլխավոր տնօրենը հայտնել է ընկերության վերակազմակերպման մասին
14:45
ԱՄՆ-ն աֆղան փախստականներին 7 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի
Թուրքիան Ուկրաինային հայտարարվածից ավելի շատ Bayraktar է վաճառել. Bloomberg
14:15
Իրականացվել է ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար
Փողոցը չեն կարողանում թեժ պահել, որովհետև քաղաքական «գյալաջին» արժեզրկեց խոսքի ուժը․ Բլեյան
13:50
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է այցեր իրականացնելու արգելքը Քադաֆիի կնոջ ու երեխաների համար
Գործազրկության կտրուկ աճը հարվածել է Թուրքիա աշխատելու եկած հայերին
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք
ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությունը ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար
Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Թյուրքական գործոնը նոր աշխարհակարգից դուրս. Հայաստանի տակտիկական ու ստրատեգիական բալանսը
Վրաստանի առողջապահության նախարարն անհրաժեշտ չի համարել Սահակաշվիլիի բուժումն արտերկրում
12:30
Նավթի գները նվազել են. 03-12-21
Գերմանիան անելիք ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշողությունը եվրոպական հիշողության մաս դարձնելու գործում. Սմբատյան
Գիտաշխատողների աշխատավարձի բարձրացումը կնպաստի, որ նրանք չարտագաղթեն, ավելի շատ երիտասարդներ կգան գիտություն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք. մահացել է 25 մարդ
11:30
ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում երեխաներին ներարկել են COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ
«Հնագիտությունը 21-րդ դարում Հայաստանի պատմության բացահայտումների հիմնաքարն է»
Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը
10:45
Իլոն Մասքը Twitter-ում անցկացված հարցումների պահից ի վեր վաճառել է Tesla-ի գրեթե 11 միլիարդ դոլարի բաժնետոմսեր
Հայաստանի ճանապարհներն Իրանի համար եղել են այլընտրանք՝ թուրքական օղակի կախվածությունը նվազեցնելու համար
10:15
ԱՀԿ-ն կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի
Տնտեսական աճի դանդաղումը շարունակվում է․ Երկրում առկա խնդիրները հանգեցնելու են ավելի անբարենպաստ վիճակի

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ՝ Արցախում․ բուհերը կանցնեն հեռավար ռեժիմի

Արցախում ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճով պայմանավրված առաջարկվել է որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները: Ուստի, այսօր հաստատվել է ԱՀ կառավարության որոշում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵԺԻՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

Որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից՝ հոկտեմբերի 13-ից: Որոշման ամբողջական տարբերակը կհրապարակվի arlexis.am կայքում, սակայն կուզեի հակիրճ մեջբերել հետևյալ դրույթները՝

1) Հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդները սկսել ս.թ. հոկտեմբերի 18-ին ոչ միայն տարրական, այլ նաև միջին ու ավագ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ի փոխարեն, որը կտևի մինչև նոյեմբերի 1—ը:

2) բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացվում է հեռավար.

3) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների.

4) Մուտքի մոտ ապահովվում են առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.

5) Զանգվածայի միջոցառումներն անցկացվում են անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ.

6) Փակ տարածքներում միջոցառումներն անցկացվում են առավելագույնը 120 հոգու մասնակցությամբ.

7) Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝

1) երեխաների` 0-10 տարեկանը ներառյալ.

2) բնակության վայրում (բնակելի տանը, բնակարանում).

3) Արցախի Հանրապետության նախագահի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի առաջնորդի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).

4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).

5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.

6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,

7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.

8) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.

9) հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.

10) կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.

11) դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց: Մի շարք այլ դրույթներ ու սահմանափակումներ էլ են առկա որոշման մեջ, որոնք միտված են պահպանելու բոլորիս առողջությունը: Այնուամենայնիվ, կուզեի շեշտադրել, որ յուրաքանչյուրի առողջությունը կախված է առաջին հերթին իրենից, և բոլորս պետք է պատշաճ մակարդակի զգոնություն ցուցաբերենք՝ հատկապես հանուն մեր խոցելի առողջությամբ հարազատների կյանքի: Իսկ ամենակարևորը՝ չպետք է անտեսել պատվաստման նշանակությունը, քանի որ այն համարվում է ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը: Ուստի, հորդորում եմ բոլորին ներկայանալ բուժհաստատություններ և պատվաստվել: Առողջություն ու զգոնություն բոլորիս»,- նշվծ է գրառման մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում