Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում կողմերի շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հեետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ: