Friday, 20 05 2022
ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն Իրանի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:00
«Արդյունավետ գյուղատնտեսություն». անվճար դասընթաց ՖԻՆՔԱ-ի՝ գյուղատնտեսությամբ զբաղվող հաճախորդների համար
Պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ
Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարները
19:00
Կանադան արգելել է չինական հանրահայտ Huawei և ZTE բրենդների արտադրանքները
Հայաստանի առաջ ԵԽ պատասխանատվության հարցը
«Հայաստանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում առաջընթաց չկա»․ Ադրբեջանի վարչապետ
18:50
ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում կապիկի ծաղկախտի բռնկման պատճառով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում. Արարատ Միրզոյանը՝ Թուրինում
18:43
Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել
Եթե գեներալները խուսափեն ներկայանալ, չգալը կունենա հետևանք. Անդրանիկ Քոչարյան
ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմը երկու ատոմային սուզանավ կստանա մինչեւ տարեվերջ
Մայիսի 19-ին Հայաստանում ծնունդների թիվը
18:30
G7-ի ֆինանսների նախարարները չեն համաձայնեցրել ռուսաստանյան նավթի ներմուծման ստրատեգիան
18:28
Team-ը վերազինել է ավելի քան 500 բջջային կայան
18:20
Ճապոնիան 10 տարվա ընթացքում 157 մլրդ դոլար կծախսի ածխաթթվի արտանետումների կրճատման համար
Լիտվայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Վահագն Խաչատուրյանի և տիկին Անահիտ Մինասյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ ի պատիվ Լիտվայի նախագահի և նրա տիկնոջ
Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում գերազանցել Է 19 տոկոսը
Ամսական պարգևատրումների համակարգը ներդրվել է 2019 թ.-ից. Ոստիկանությունը պարզաբանում է տարածել
Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին
Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում. Գագիկ Սուրենյան
Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը պնդում է, որ 2014-ին իրեն Քարվաճառ դիվերսիայի է ուղարկել փոխվարչապետ Ալի Հասանովը
Թուրքիան «բայրաքթարների» համար կսկսի շարժիչներ արտադրել

«Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ թույլ են տվել չարաշահումներ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտի ծառայողների հետևողական ու նպատակաուղղված օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցների կողմից չարաշահումներ են թույլտրվել:

«Երևան քաղաքի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք, բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և պատվաստելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել պատվաստման համար հիմք հանդիսացող ամբուլատոր բժշկական քարտերում և իրենց տնօրինմանը հանձնված «Covid-19» համավարակի համար նախատեսված տարբեր տեսակի պատվաստանյութերը չեն օգտագործել նպատակային նշանակությամբ, դրանցով պատվաստումներ չեն իրականացրել, այլ հիշյալ անձանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մուտքագրել «ARMED» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են վեց քրեական գործեր՝ թվով վեց բուժհաստատություններում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, որոնց շրջանակներում ձերբակալվել են երեք բուժաշխատողներ, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումների գործընթացի հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Քննությանը համընթաց շարունակվում են նաև իրականացվել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նմանօրինակ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու և դրանց հետագա ընթացքը խափանելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը հորդորում է զերծ մնալ ապօրինի ճանապարհով «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելուց և դրանք օգտագործելուց՝ հիշեցնելով, որ այսօրինակ արարքները քրեորեն հետապնդելի են և առաջացնում են քրեական պատասխանատվություն:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ չարաշահումների արդյունքում իրական սպառնալիք է ստեղծվում համավարակի հետագա տարածման, բնակչության առողջության պահպանման նպատակով համապատասխան կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար, և ի չիք է դառնում առողջապահական բնագավառում պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում