Հոկտեմբերի 12-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Հունաստանի Կրետե կղզուց դեպի հարավ – արեւելք: Այդ մասին հայտնում Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, Օջախն ընկած Է եղել 2 կիլոմետր խորության վրա:
Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Սիտիա նավահանգստային քաղաքից (բնակչությունը շուրջ 8,7 հազար) 38 կիլոմետր դեպի հարավ – արեւելք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: