Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մեր հասարակությունն անմեղսունակ չէ, որ պատերազմից հետո փողոց դուրս գա․ Նիկոլն ամեն ինչ արեց, որ իրենք դառնան հայրենիքը «փրկողը»

«Հայաստան» դաշինքն ակտիվ աշխատանքներ է տանում պայքարի նոր ճակատ ձևավորելու ուղղությամբ: Այսպես ասած՝ «Հայրենիքի փրկության շարժում-2», որի նպատակն է՝ համախմբել ընդդիմադիր դաշտն ու գործիչներին, ստեղծել վերկուսակցական մի կառույց, ապա սկսել իշխանափոխության համար պայքարի նոր փուլ։  «Հրապարակ» օրաթերթին  հաղորդել են, որ դաշինքի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ոմանց հետ, կոնսուլտացիաների փուլում են, քննարկում են իրենց տեսլականը, գործողությունների ծրագիրը։ Աշխատանքների համար կազմակերպչական խումբ է ձեւավորվել, որը համակարգում է դաշինքի խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը, սակայն, չի հաստատել տեղեկությունը։ Միայն նշել է, որ  ժամանակից շուտ ինչ-որ բաներ  չի ցանկանում հրապարակել։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե նրանք նախնական համաձայնություն ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ համատեղ ճակատ ստեղծել ու Տավուշի մարզից Նոյեմբերյանով 11-րդ բանակի օգնությամբ մտնեն ու ազատագրեն իրենց անազատության մեջ գտնվող գործընկերներին, որոնք մեղադրվում են ծանր պետական հանցագործությունների մեջ, այդ դեպքում նրանք հաջողություն կունենան․ «Իսկ եթե նրանց հետ չեն համաձայնեցրել, Թուրքիան ու Ադրբեջանը չեն  պատվիրատուն, նաև կարմիր 11-րդ բանակը, ուրեմն իրենք դատարաններում ժամկետները կստանան ու պատիժը կկրեն։ Ես կարծում եմ դատարանները նրանց նկատմամբ  մարդասիրաբար կվարվեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ եթե հասարակության մոտ  լիներ փողոցային պայքարի պահանջ, ապա այդ պայքարն արդեն կլիներ։ Մեր հասարակությունն  անմեղսունակ չէ պատերազմից հետո հասարակությունը դուրս  գա փողոց, որ խորտակի՞ հայկական պետությունը, կործանի՞ հայկական պետությունը։ Մեր հասարակությանը ի՞նչ գնահատական են տալիս, երկրորդ ճակա՞տ բացել, հինգերորդ շարասյու՞ն դառնալ։ Նրանք այդքան վատ կարծիք ունեն մեր հասարակության մասին, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին 10 հազար 42 հոգի հայկական  պետության դեմ քվեարկեց՝ դա փաստ է։ Այդքան մարդ նրանք իրենց գրպանում ունեն, այդքան մարդ արդեն լյուստրացիա, ինքնաբացահայտում է արել, բայց ոչ դրանից ավել։ Միայն այդքան մարդ կարող է հարձակվել հայկական պետության վրա»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ շատ բարդ է միանշանակ պատասխանել, թե այդ նախաձեռնությունն ինչ հեռանկարներ կունենա․«Մի կողմից ազատ անկում ենք կատարում այս իշխանության օրոք դեպի անտեսանելի անդունդ, իսկ այդ անդունդի հիմքերը դրել են նախկինները, որոնք այսօր փրկության մասին են խոսում։ Նիկոլն արեց ամեն ինչ, որ իրենք լինեն հայրենքի փրկության դրոշակակիրը, որպեսզի ինքը շարունակի մնալ։ Անցած «ընտրությունները»  կյանքի կոչվեցին այդ բանաձևով՝ կա նախկինների հետ գալու սարսափը, ուրեմն Նիկոլը պետք է մնա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը կարծում է, որ երկու կողմն էլ հրահանգավորված են Կրեմլից․ «Եթե խնդիր է  դրված Նիկոլի հարցը լուծել՝ այդ շարժումը կունենա ապագա, բայց փրկությունը կլինի  Հայաստանը  Ռուսաստանի գուբերնյա դարձնելու շրջանակում։ Երկուսն էլ տանում ենք անկախության, ինքնիշխանության կորստի։ Դրա համար խնդիրը տեսնում ենք այլ մտահոգ մարդկանց համախմբումով։ Բոլոր ուժերը գտնվում են այս կամ ուժերի ազդեցության տակ։ Պետք է սթափվելու  հնարավորություն ունենալ, որ կանխենք երկու չարիքը փրկության ճանապարհից»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում