«Բաքուն չի կարող խանգարել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը․ այն անվտանգային լրացուցիչ բարձիկ կարող է դառնալ մեզ համար»,- նման տեսակետ է հայտնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Ըստ նրա՝ նոր ատոմակայանի կառուցման ցիկլը տևում է 10 տարի՝ 7-8 տարի՝ բուն շինարարությունը և 1-2 տարի՝ նախապատրաստական աշխատանքները: Այս առումով Մարջանյանն ասում է՝ Հայաստանը ժամանակ կորցնելու իրավունք չունի, և նոր ատոմակայանի շինարարությունը արդեն պետք է սկսի մոտ ժամանակներս։