Saturday, 16 10 2021
Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա. ՄԻՊ
00:00
Չինաստանի բնակիչը իր երեխային փրկելու համար դեղամիջոց է ստեղծել
23:45
Լեհաստանի վարչապետը պատմել է, թե ինչու է անհրաժեշտ իր երկիրը պարիսպով առանձնացնել Բելառուսից
23:30
Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել․ Բաղերի
23:20
Մեծ Բրիտանիան միջոցներ կձեռնարկի խորհրդարանականների անվտանգությունն ապահովելու համար
Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչներին տարհանել են
22:50
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 համայնքներում և 42 ընտրատարածքներում
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը
Պիկը հաղթահարվեց. 25 հազար տոննա խաղողի մթերման խնդիրը լուծվել է
Ոստիկանապետի հրամանով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
ՀՀ իշխանությունները պարտավոր են ռևանշիստական ուժերին ճզմել ռուսական սապոգի կրունկով
Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը. Թաթոյանի շնորհավորանքը` Հայ մամուլի օրվա կապակցությամբ
Ալիևի հայտարարությունները կեղծ են. նա փորձում է խուսափել պատասխանատվությունից
Կորոնավիրուսով վարակված 222 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
«Օրենքով գողերի» թիվը շատ ավելին է․ դատախազությունը տեղյա՞կ չէ, որ 5-ին է միայն մեղադրանք առաջադրում
21:07
Իրանի զինված ուժերը հետ են մղել ծովահենների հարձակումը իրանական լցանավի վրա Ադենի ծոցում
Թուրքիայի ներգրավածության նոր փաստեր. իսլամիստական խմբերը ստվարանում են. 44-օրյա պատերազմ՝ օր 20
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի բլոկադայի բնակիչները մեկանգամյա դրամական պարգև կստանան
20:30
Աֆղանստանում սպանվել է դիմադրության երկու հրամանատար
20:15
Անկարան ակնկալում է, որ Բեռլինը կշարունակի Մերկելի հաջող կուրսը
Վրաստանում հանրահավաք են անցկացնում Սաակաշվիլիի հակառակորդները
19:45
Ավստրալիայում մրգի հոտի պատճառով հրշեջների կանչ է գրանցվել
Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը
Էրդողանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Գերմանիայի նոր կառավարության հետ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 33 208 նոր դեպք
2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան
Չինաստանը գործարկել է ամենատևական տիեզերական առաքելությունը
Բանակցային օրակարգի հրամայականը. Վարդան Օսկանյան

Առաջին անգամը չէ, որ վարչապետը ՀՀԿ-ական կադրերին պաշտոն է տալիս․ նախկին համակարգի բարքերի վերարտադրության ռիսկ կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն 4 համայնքում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել։

Մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`

Վահագն Արսենյանը  նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Վահագն Արսենյանը գործարար,«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՀՀԿ-ից   4-րդ և 6-րդ գումարման պատգամավոր ընտրված Աշոտ Արսենյանի որդին է։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՏԻՄ  հերթական ընտրությունների ժամանակ հենց Վահագն Արսենյանն է լինելու ՔՊ-ի թեկնածուն։

Ի դեպ, մամուլում կան տեղեկություններով, որ այլ համայնքներում ևս ՔՊ-ն դեմ չէ աշխատել նախկին ՀՀԿ-ականների, նրանց մերձավորների հետ։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ քանի որ իշխանությունը չունի իզմեր, գործում է  անձիշխան համակարգ՝ նման  համագործակցությունը տարօրինակ չէ․«Կարող են աշխատել նախկին զինդատախազի տեղակալի հետ, նախկին Պաշտպանության նախարարի հետ, բազմաթիվ ՀՀԿ-ականների օգնականներ հիմա պատգամավորներ են։ Այսինքն՝ որևիցե սկզբունքային հարց վարչապետի մոտ չի առաջացնում նախկին պաշտոնյանի հանրապետական լինելը։ Եթե իրենք ծառայում են համակարգին՝ որևէ խնդիր չկա, անգամ եթե տվյալ անձը մականունավոր լինի։ Գործող վարչապետի համար այս իմաստով որևէ կարևորություն չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քանի որ այսօրվա կառավարման սկզբունքն էականորեն չի տարբերվում ՀՀԿ-ականների կառավարման սկզբունքներից, ըստ Բադալյանի,  շատ ՀՀԿ-ականների համար էլ այս մեխանիզմը շատ հոգեհարազատ է․«Երկար տարիներ իրենք  հենց այս  կառավարման համակարգում են եղել։ Ոչ թե ժողովրդավարության է եղել, այլ գլխավոր իշխանավորին ծառայելու սկզբունք։ Հիմա նույն սկզբունքն է, Հանրապետականներն էլ շատ հանգիստ մտնում են այդ համակարգի  մեջ»։

Ըստ մեր զրուցակցի՝ հաջորդ էական խնդիրն էլ այն է, որ մարզերում իշխող ուժը կադրեր չունի։

Մեր այն դիտարկմանը, թե գուցե անխուսափելի է ցանկացած իշխանության համար աշխատել օլիգարխների, նրանց մերձավորների հետ, Արմեն Բադալյանն արձագանքեց․«Չէի ասի, թե  ցանկացած իշխանության պարագայում անխուսափելի է։ Շատ օլիգարխներ նախ պետք է վերածվեին գործարարների, ինչպես որ հիմք դրվեց 2018 թվականին։ Բայց քանի որ շատ կարճ ժամանակ անց կառավարման համակարգը նույնականացավ Հանրապետականների կառավարման համակարգի հետ, շատ գործարարներ նորից շատ հանգիստ վերածվեցին օլիգարխների։ Բայց կարող է լինել այնպիսի կառավարություն, որը հետ կպահի օլիգարխներին պետական կառավարման համակարգ ուղղակի կամ անուղղակի մուտք գործելուց։ Հասկանալի է, որ կան շատ գործարարներ, որոնք ոչ թե իրենց որդիներին, այլ իրենց լոբբիստներին կարող են ուղարկել գործադիր մարմին, դա նորմալ է աշխարհի ամենատարբեր երկրներում։ Բայց երբ օլիգարխները սկսում են իրենց որդիներին ու զարմիկներին ուղարկում, նշանակում է, որ համակարգը նույնականանում է նախկին քրեաօլգարխիկ համակարգի հետ։ Առաջին քայլերն ահա այսպես են դրվում։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ առաջին անգամ չէ, երբ պաշտոնի են նշանակվում անձինք, որոնք այս կամ այն կապ են ունեցել նախկին համակարգի հետ․«Դեռ անմիջապես հեղափոխությունից հետո  եղել են այդպիսի նշանակումներ և դրանք հարցեր են առաջացրել հանրության մոտ։ Արդյոք՝ կան այլ կադրեր, որոնք կապ չեն ունենա նախկին համակարգի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի, էական է սակայն, թե այդ նշանակումները որքանով են արդարացված լինելու՝ կառավարման արդյունավետության տեսանկյունից, որքանով  են  լուծելու այն խնդիրները, որոնք պետք է լուծել հանրային շահերից ելնելով․«Մեծ հաշվով գլխավոր խնդիրը կառավարման արդյունավետության  հարցն է  և կարևորն այն է, թե այդ նշանակումները որքանով են նախկին համակարգի բարքերի վերարտադրության ռիսկ պարունակում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում