«3+3 ձևաչափը Հայաստանի համար անկախության կորուստ է»,-կարծիք է հայտնում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքական էլիտան ցածրորակ է, չի զգում, թե որտեղից է գալիս վտանգը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, Գրիգորյանը հիշեցնում է ժամանակին իր այն քննադատությունը, թե Հայաստանը չպետք է դեսպանություն բացեր Իսրայելում և փչացներ հարաբերությունները Իրանի հետ։
Ըստ Գրիգորյանի՝ Իրանը դրա մասին հիշեցրեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Քաղաքագետը նկատում է, որ այսօր զարգացումները այնպիսին են, որ կա լուրջ հնարավորություն սերտացնել հարաբերությունները, ինչը անում է գործող արտգործնախարար Արարատ Միրզոյանը։