Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Դատարանը Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել Մոսկվա․ նիստը հետաձգվեց

Պաշտպան Լուսինե Սահակյանը, որպես բողոքի նշան, լքեց դատական նիստերի դահլիճը։

Դատարանը թույլ չտվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեկնել Մոսկվա` մասնակցելու ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստին։

Հոկտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում էր քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հարկ չհամարեց անդրադառնալ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդությանը։

Նա նշեց, որ այդ հարցը նախորդ դատական նիստին արդեն քննարկվել է։ Դանիբեկյանը մերժեց նաև պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը, որով նա խնդրում էր թույլ տալ Գևորգյանին 2021 թ-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից։ Դատավորը համարեց, որ Գևորգյանը կարող է այդ նիստին առցանց մասնակցել։

Սահակյանը նշեց, որ մինչ օրս նաև հնարավորություն չի ունեցել ծանոթանալու քրեական գործի նյութերին, որովհետև նրան չեն տրամադրել ո՛չ ամբողջական փաթեթը, ո՛չ էլ ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ։

Պաշտպանը հայտնեց նաև, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Դատարանը փորձեց անցնել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանը, սակայն պաշտպանը Լուսինե Սահակյանը, ի նշան բողոքի դատավորի գործողություններին, լքեց դատական նիստերի դահլիճը։

Դատարանը հետաձգեց նիստը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 13։00-ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում