Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երևանի քաղաքապետարանը շներ և կատուներ պահելու կանոններում նոր պահանջներ է մտցնում

Երևանում ընտանի կենդանիների պահման կանոններում կատարած փոփոխությունների համաձայն, շուն և կատու պահող քաղաքացիները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը նշեց, որ շուն կամ կատու պահող քաղաքացին պետք է իր կենդանու համար ձեռք բերի անասնաբուժական անձնագիրը, ինչպես նաև նույնականացման համարը, որը կատարվում է միկրոչիպի տեղադրմամբ կամ դաջվածքի միջոցով: Այնուհետև քաղաքացին այդ տվյալները պետք է ներկայացնի իր վարչական շրջանի համապատասխան բաժին՝ ապահովելով կենդանու հաշվառումը էլեկտրոնային շտեմարանում:

«Այն քաղաքացին, որը չի կատարի այդ պահանջը, կտուգանվի 5 հազար դրամի չափով: Ասեմ, որ, իհարկե, փոփոխված կանոններն ուժի մեջ են մտնում նոյեմբերի 1-ից, սակայն քաղաքացիներին կտրվի խելամիտ ժամկետ, որպեսզի հնարավորություն ունենան բոլոր գործընթացներն անցնել»,- ասաց Գևորգ Նազարյանը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ, նույնականացումը կօգնի արագ գտնել փողոցում հայտնված կենդանու տիրոջը: Պատվաստման պահանջը կնպաստի հիվանդությունների տարածման ռիսկի նվազեցմանը: Վերջնական նպատակն, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է:

Ընդհանուր այս գործընթացում Գևորգ Նազարյանը կարևոր բաղադրիչ է համարում նաև թափառող շների խնդրի լուծումը՝ նշելով, որ այս ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու:

«Մենք ունենք մի իրողություն, երբ տարիներ շարունակ աշխատել ենք կենդանիների թվաքանակի նվազեցման ուղղությամբ, սակայն արդյունքներն էական չեն եղել: Կենդանիների թվաքանակը կամ ամեն տարի նույնն է մնացել, կամ ավելացել է: Այս առումով ասեմ, որ, միջազգային փորձը հաշվի առնելով, որդեգրել ենք ստերջացման ու կատաղության դեմ պատվաստման մոտեցումը: Դեռ ժամանակ է պետք արդյունքները տեսնելու համար, կենդանիների թվաքանակը միանգամից չի պակասում: Կարծում եմ, առաջիկա երկու, երեք տարիների ընթացքում նկատելի արդյունքներ կունենանք այս ոլորտում»,- ասաց Գևորգ Նազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում