ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավային։
«Խոր ցավով տեղեկացա Բաթում քաղաքում մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձած բնակելի շենքի փլուզման մասին:
Վշտակցության եւ ափսոսանքի իմ խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»:
Հիշեցնենք, որ Բաթումում բնակելի շենք է մասնակի փլուզվել, որի հետևանքով կան զոհեր։ Մեղադրանք է առաջադրվել 3 անձի։