
Կալիֆոռնիա նահանգի Սանտի քաղաքում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա և բռնկվել։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:
Վթարի պատճառով վնասվել է առնվազն երկու շինություն, մեկ ֆուրգոն և մեկ հրշեջ հիդրանտ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2-ը՝ վնասվածքներով հոսպիտալացվել։