Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Պատերազմից հետո առաջին անգամ մանևրելու հնարավորություն է ստեղծվել. Ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Օրակարգում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Վերջին անգամ երկու պետությունների ղեկավարները հանդիպել են հուլիսի 7-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից շատ չանցած: Սա այս տարի Փաշինյան-Պուտին արդեն չորրորդ հանդիպումն է։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Ռուսաստան է մեկնել Իրանի արտգործնախարարը, Հայաստան է գալիս Հնդկաստանի  արտգործնախարարը. «Հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր  տարածաշրջանի շուրջ, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցելությունն էլ, ամենայն հավանականությամբ,այս բոլոր իրադարձությունների կիզակետում կլինի։ Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդները հավանաբար կհստակեցնեն փոխադարձ շահերն ու այդ շահերի առանցքում համատեղ որոշ գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություններ կլինեն։ Իհարկե չեմ կարծում, որ դրանք փաստաթղթային կամ ֆորմալ դրսևորում կստանան, այնուամենայնիվ եկել է ժամանակ, երբ որոշ հարցերի շուրջ պետք է հստակեցում մտցնել, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է  Մոսկվա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիտարկմանը, այդ հարցերի շրջանակներում կարո՞ղ է լինել 3+3 ձևաչափի քննարկումը, միջանցքի հարցն ու Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը․ «Իհարկե ես հենց այդ հարցերն էլ նկատի ունեմ։ Դրանք  բոլորը հարցեր են, որոնք  առնչվում են թե՛ Հայաստանի ու Ռուսաստանի շահերին և թե՛ տարածաշրջանի այլ մասնակիցների շահերին։ Եվ ոչ միայն տարածաշրջանի, նույն Հնդկաստանի շահերին ևս առնչվում է, քանի որ Պարսից ծոց-Սև ծով ուղին, որի մասին Իրանը բացահայտորեն խոսում է, մեծ չափով հետաքրքրում է նաև Հնդկաստանին,նաև՝  Չինաստանին, Սաուդյան Արաբիային,  Եվրոպային։ Կարող ենք ասել, որ այս հանդիպման հիմքում կլինեն աշխարհաքաղաքական մեծ իրադարձությունները, որոնց նկատմամբ պետք է լինեն մոտեցումներ, վարքագծի որոշակի դրսևորումներ»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հնդկաստանի արտգործնախարի վաղվա Հայաստան կատարելիք այցը, դրանից առաջ Իրանի ակտիվությունն ու ռազմական ուժի ցուցադրությունը նոր իրողությունների մասին է վկայում․ «Ռուսաստանը պետք է հարմարվի այդ իրականությանը՝ այն իմաստով որ իր մենիշխանության ճանկերից հարցերը դուրս են գալիս։ Կլինեն լարված բանակցություններ, Հայաստանի շահերի հետևողական պաշտպանություն»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի  խոսքերով՝ըստ էության  Փաշինյանը պարտությունից հետո առաջին անգամ մանևրի հնարավորություն է ստանում․ «Իրեն պետք է այդ գործում  ցանկանալ հաջողություն, որպեսզի կարողանա պինդ կերպով պաշտպանել մեր շահերը։ Հայաստանն այլևս մենակ չէ, Ռուսաստանն ուզի-չուզի, ճշգրտումներ պետք է մտցնի իր վերաբերմունքի մեջ։ Հարցը բոլորովին այլ հարթություն տեղափոխվեց, դուրս եկավ ռուս-թուրքական համագործակցության, սրտակից եղբայրության շրջանակներից»։ Պատերազմից հետո առաջին անգամ ճեղքում տեղի ունեցավ։ Մի բան պետք է հաշվի առնենք, որ Հնդկաստանն Այսրկովկասում  առաջին անգամ է  հայտնվում՝ հայկական գործոնի հանդեպ բարյացկամության տեսքով։ Սա բոլորովին նոր իրողություն է մեր քաղաքական իրականության մեջ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում