Չեխիայում դանակով զինված տղամարդը վնասել է 6 մարդու։ Դեպքը տեղի է ունեցել հարավարևելյան Տիշնով քաղաքի բնակելի շենքերից մեկում։ Տուժածներից 5-ը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնում է Novinky.cz պորտալը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։
Հատուկ օպերացիայի արդյունքում հարձակվողը ձերբակալվել է։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Նման արարքի շարժառիթները հայտնի չեն։
❗Policie řeší v Tišnově na Brněnsku napadení šesti lidí v rodinném domě. ❗
Na místě je několik zraněných v péči záchranářů, zasahoval i záchranářský vrtulník.
Zjišťujeme podrobnosti. pic.twitter.com/xHB2yMTJ9w— Události Brno (@UdalostiBrno) October 11, 2021