Wednesday, 01 12 2021
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված քաղաքացիներին, որոնց թվում նաև երեխա է եղել
Արա Բաբլոյանը Covid-ի դեմ պայքարի հիմնական միջոց է համարում պատվաստումը
Հրդեհ Լիճք գյուղում. անկել է մոտ 700 ոչխար և խոշոր եղջերավոր 25 կենդանի
10:15
Նավթի գները նվազել են․ 30-11-21
Առնվազն 3 տարով պետք է արգելել թուրքական ապրանքի ոչ միայն ներմուծումը, այլև վաճառքը․ միայն այդպես հայրենականը կզարգանա
Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում․ «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա
Ներկրված 211 ավտոբուսները խնդիրը չեն լուծի. Շատ հավանական է՝ տրանպորտի ուղեվարձը թանկանա
Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները». «Ժողովուրդ»
Միջազգային կառույցների հետ աշխատելը կարևոր է, բայց նրանք 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո այնքան էլ ազդեցիկ չեն
Հանցագործությունները շատացել են. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Skoda-ները հերթով խափանվում են. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արարատի մարզում
Հայաստանի «ջոկերը». Ալիևը խոսում է այդ պատճառով
Փարիզը պետք է սատարի հայ ժողովրդին. Ֆրանսիայի Սենատ
01:00
ՌԴ փոխարտգործնախարարը և Իտալիայի դեպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
00:45
Վիեննայում վերսկսվել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հերթական փուլը
00:30
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Ուժեղ քամիներ Թուրքիայում. կան զոհեր և տուժածներ
00:00
ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը թալիբները պահանջել են անհապաղ ապասառեցնել աֆղանական ակտիվները
23:45
ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինկեն
23:30
Գերմանիայի ապագա կանցլեր Շոլցը կողմ է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամմ չի հայտնաբերվել
Միջնորդություններ է ներկայացրվել դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ռուսաստանում գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը
«Անկախությունը և ազատական բարեփոխումները». Լույս է տեսել Արամ Մանուկյանի գրքի անգլերեն տարբերակը
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում
Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, հայ ակտիվիստները չպետք է բղավեն, թե Մոսկվան «Հայաստանը վաճառել է թուրքերին»․ Տրոֆիմչուկ

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանում hոկտեմբերի 11-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիստինա Մարկուս Լասսենը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

«Կողմերն անդրադարձան Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։ Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը ծանոթացել են տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում դանիական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Զրույցի ընթացքում հայկական կողմը Դանիայի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Նշվում է, որ այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում