Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ինչու է Արցախում ՏԻՄ ընտրություններում գրանցվել քիչ մասնակցություն. Մեկնաբանում է տարածքային հանձնաժողովի նախագահը

Արցախում նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59,2 տոկոսը:

Մասնակցությունը տարբեր համայնքներում տարբեր է եղել: Ասկերանի Խաչմաչ համայնքում ընտրություններին մասնակցել է 69.4 տոկոսը, Ծաղկաշատում՝ 66.7 տոկոսը, Մարտակերտի Նոր Ղազանչիում՝ 70.4 տոկոսը և Մարտունու շրջան
Հերհեր համայնքում ՝50.9 տոկոսը:

Մարտունու ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Մարտունու Հերհեր համայնքում ցածր մասնակցությունը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու էր առաջադրված. «Մարդիկ մտածել են, որ մեկ է՝ անցնելու է, իզուր ժանմանակ չկորցնենք, գնանք ընտրության, մանավանդ հիմա գյուղատնտեսական աշխատանքների սեզոնն է, խաղողաքաղ է, բերքահավաք է, մարդիկ աշխատում են»,-ասաց նա՝ հավելելով. «Ինձ թվում է, որ մի քանի համայնքում ընտրություններ են կազմակերպվում, տեսնեն՝ դրսից ինչ ճնշումներ են լինում, որովհետև ասել էին՝ Արցախում չպետք է լինեն ընտրություններ»:

Նույն խնդրի առնչությամբ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկ Պետրոսյանն ասաց. «Անցել է նորմալ, դիմում-բողոքներ չեն եղել: Հերհերում 399 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 203-ը կամ մոտ 51 տոկոսը. «Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ Արման Ալեքսանյանը ստացել է 139 կողմ, 48 դեմ, 16 անվավեր ձայն: Պասիվությունը բացատրվում է նախ այն իրականությամբ, որի մեջ ապրում ենք: Երկրորդ, ինքը փաստորեն միակ թեկնածուն էր, մրցակցություն չկար: Չնայած, եթե նայում ենք, որ 48 ընտրող դեմ է քվեարկել, կարող ենք ասել, որ մրցակցություն էլ է եղել:

Մյուս կողմից արդիկ սիրտ չունեին ընտրությունների գնալու: Այդ գյուղը բավականին թվով զոհեր է տվել: Նախկինում Հերհերում կամ այլ համայքներում մասնակցությունը 65 տոկոսի էր հասնում»:

Նա տեղեկացրեց, որ Արման Ալեքսանյանն արդեն 1 տարի պաշտոնակատար է, իսկ մինչ այդ եղած համայնքի ղեկավարը զոհվել է 44-օրյա պատերազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում