Monday, 29 11 2021
Արամ Ա կաթողիկոսն օրհնել է Անթիլիասի մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին և ուսուցիչներին
Սուրենյանն «ավանդական մառախուղի» գեղեցիկ լուսանկար է հրապարակել
Բախվել են Nissan X-Trail-ն ու Volkswagen-ը. վերջինս էլ հայտնվել է խանութի տարածքում. մանրամասներ
Եթե հույսներս դնենք ուրիշների վրա, տեղում դոփելու ենք. Մհեր Աղամյանի քարոզարշավը Դովեղում
8 երկրների քաղաքացիների համար սահմանվում են Վրաստանի սահմանը հատելու որոշակի կանոններ
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
Խնդիրներին համակարգային լուծում ենք տալու. Նոյեմբերյանի՝ «Հանուն Հանրապետության» համայնքապետի թեկնածու Մհեր Աղամյան
Պատգամավորները առաջարկում են նոր հիշատակի օր ավելացնել օրացույցում
Հայաստանի հայտը բավարարվել է
Պացիֆիզմը դրել են ժողովրդի կոկորդին․ իշխանությունը բացարձակապես չի գիտակցում ազգային անվտանգությունն ինչ է
Արարատ խոշորացված համայնքի «Հանուն Հանրապետության» ավագանու նախընտրական հանրահավաքը
Հայաստանի խորհրդային սահմանները գծողները մոտիվացված չեն եղել տեղական համայնքների շահերի պաշտպանությամբ․ Լևոն Գևորգյան
Հայաստանի իշխանության մեջքը շտկվել է. մեր տարածքային ամբողջականությունը վիճարկման ենթակա չէ. Շիրինյան
Ընտրվելու դեպքում կարող եք ինձնից ճիպոտով պահանջել. «Հանուն Հանրապետության» թեկնածու Արսեն Հակոբյանը՝ արարատցիներին
Լեհաստանի հայ համայնքը ակտիվորեն պայքարում է ադրբեջանական լոբբի մանիպուլյացիաների դեմ
Այս ընտրություններում որևէ արդյունք պետք է լինի Հայաստանի հաղթանակը. Արման Բաբաջանյանը՝ Արարատում
Իշխանությունն անցողիկ է, Հայաստանն է մնայուն. պատասխանատվություն հիմնադրամի նկատմամբ
Կարին Տոնոյանը «Ազատագրական շարժման»-ը հաջողություն է մաղթում․ վաղվանից իրենք այլ ճանապարհով են գնում
20:20
Եգիպտոսում վերաբացվել է Սֆինքսների ծառուղին
Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը. հոգեհանգիստը կկայանա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին
Ալեն Սիմոնյանը Մադրիդում խոսել է ԼՂ հակամարտության ու Սոչիի հանդիպման մասին
ՌԴ-ի միջնորդությամբ դեմարկացիան և դելիմիտացիան չի բխում մեր շահերից, այն չի կարող լինել իրավական հարթության մեջ
Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ
18:20
COVID-ի նոր շտամի պատճառով ԵՄ-ն սահմանափակումներ է կիրառում Աֆրիկայից ժամանողների նկատմամբ
Ղրղզստանի ընտրացուցակներից չեն հանվի իշխանության բռնազավթում նախապատրաստելու մեջ կասկածվող թեկնածուների անունները
Երբեմն կտրուկ «Ո՛չ» ասելու խիզախություն, աշխարհը նաև Ռուսաստանից դուրս պատկերացնելու կարողություն է հարկավոր
17:30
Հարավային Կորեան կարող է պարտավորեցնել չպատվաստվածներին վճարել COVID-19-ի բուժման ծախսերը
«California Trade Desk»-ը կարևոր մեսիջ է, որ դրսից վստահություն կա պետության նկատմամբ
Հայաստանը շարունակում է ճզմվել «երկու ծայրահեղությունների» աքցանի մեջ

Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵ՞ԼՈՒ է, Թե՞ ՈՉ․․․

Պարո՛ն վարչապետ2019թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Հայտարարությամբ ընդգծվել է, որ քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի 19.03.2013թ. թիվ 287 հրամանով ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների, բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված տարածքների, որոնք ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ, սակայն Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին: Պարո՛ն վարչապետՆշված քրեական գործի վարույթը նույն օրն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն դատախազության ցուցումով վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչություն և մինչ օրս դոփում է տեղում: Այս ժամանակահատվածում նշված քրեական գործը գտնվել է ավելի քան 4 քննիչի վարույթում, սակայն սայլը տեղից չի շարժվում:

Այս գործի շրջանակներում ՛՛Նորիկյյան և Գործընկերներ՛՛ փաստաբանական գրասենյակի թվով 10 վստահորդներ ճանաչվել են որպես տուժող:Դեռևս 2019թ. հուլիսի 11-ին մեր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված դիմումի հիման վրա զինվորական դատախազությունում 2019թ. օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Դիմումում նշվել էր, որ մի շարք զինծառայողներ, ըստ էության, զրկվել են անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու տարիներ շարունակ սպասվող հնարավորությունից, որի արդյունքում կրել և շարունակում են կրել ահռելի վնասներ:

Պաշտպանության նախկին նախարարի հրամանին ծանոթանալուց անզեն աչքով երևում է, որ Երևան քաղաքում բնակարան են ստացել մարդիկ, որոնք երբևէ բնակարանի կարիք չեն ունեցել, որոնք 5 օր Երևանում չեն բնակվել, որոնք այդ բնակարանները ստացել են գործող կարգերին ակնհայտորեն չհամապատասխանելու պայմաններում:Այլ կերպ ասած, ում ցանկացել են, նրանց էլ տվել են՝ թքած ունենալով ՀՀ օրենսդրության և տարիներ շարունակ իրենց բնակարանին սպասող զինծառայողների իրավունքների վրա:Պարո՛ն վարչապետՍ.թ. ապրիլ ամսին գրավոր դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ նշված քրեական գործի հարուցումից անցել է շուրջ 1 տարի 8 ամիս, սակայն որևէ առաջընթաց առկա չէ, որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ։

Քրեական գործի ձգձգումը տարակուսանք ու կասկած է հարուցել տուժողների մոտ, որ քրեական գործի իրականացվող վարույթն անարդյունավետ է, նպատակ է հետապնդում ծածկադմփոց անել, որի արդյունքում ենթադրյալ մեղավոր անձինք կխուսափեն պատասխանատվությունից, ինչպես նաև հուսահատության եզրին հասցնել տուժողներին։Ելնելով վերը նշվածից, ՀՀ գլխավոր դատախազից խնդրել ենք իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել համապատասխան ու արդյունավետ միջոցներ՝ քրեական գործի ընթացքը բնականոն հուն տեղափոխելու և կոնկրետ արդյունք արձանագրելու համար։Ի պատասխան վերը նշվածի՝ հայտնվել է, որ նշված քրեական գործը մեծածավալ է, բազմադրվագ և վարույթն իրականացնող քննիչի կողմից կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Նշված գրությունից անցել է ուղիղ 6 ամիս, սակայն որևէ շոշափելի գործողություն կամ առաջընթաց նշված գործով չի արձանագրվել:Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ ՔԿ նախագահ Ա. Քյարամյանին քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին ներկայացնելիս Դուք տառացիորեն հայտնեցիք, որ քննչական կոմիտեից ակնկալում եք ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական գործողություններ և ավելի հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար:Ես չգիտեմ, թե Ձեր ակնկալիքները այս ժամանակահատվածում արդարացվե՞լ են, թե՞ ոչ, բայց որ այս գործում որևէ տեղաշարժ չկա, ակնհայտ է:Քանի՞ տարի է պետք մեկ քրեական գործի նախաքննության համար և որքա՞ն ժամանակ է պետք՝ որոշելու համար, թե պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրվե՞լու է, թե՞ ոչ:Պարո՛ն Վարչապետ, Ձեր իշխանության մեջ այդ ովքե՞ր են այսպես շահագրգռված, որ այս գործը դոփի իր տեղում, որ որևէ մեկին և հատկապես Վիգեն Սարգսյանին մեղադրանք չառաջադրվի:Ձեր կառավարությունն այսպե՞ս է պատկերացնում պայքարը կոռուպցիայի դեմ:

Դուք այսպես մինչև ու՞ր եք հասնելու:Վերջապես՝ Ձեր կառավարությունը ե՞րբ է որոշում կայացնելու՝ նշված սպաներին բնակարանով ապահովելու մասին:Ինչու՞ պետք է զինված ուժերի սպաները տարիներով սպասեն իրենց քրտինքով վաստակած իրենց բնակարաններին:Ինչու՞ պետք է այդ մարդիկ չունենան սեփական տուն, երբ բանակը թալանած բազմաթիվ մարդիկ Ձեր իշխանության օրոք վայելում են իրենց ազատությունը՝ այդպես էլ չենթարկվելով պատասխանատվության:

՛՛ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՛՛ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՓԱՍՏԱԲԱՆ՝ Ն. ՆՈՐԻԿՅԱՆ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում