Հոկտեմբերի 2-5-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում տեղի է ունեցել «Science and Technology in Society» ֆորումի 18-րդ տարեկան հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Ֆորումի ընթացքում կազմակերպված նախարարական կլոր սեղանի շրջանակներում նախարարը հանդես է եկել ելույթի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության պետնախարար Շինջի Ինուեին և նախագահող Հիրոշի Կոմիյամային հրավերների համար։
«STS ֆորումը» հիմնադրվել է 2004թ․- ին, որի նպատակն է համախմբել աշխարհի բարձրաստիճան ղեկավարներին և եզակի միջազգային հարթակ տրամադրել գիտությանն ու տեխնոլոգիաներին առնչվող արդիական խնդիրների և հասարակության վրա դրանց ազդեցության քննարկման համար:
Մանրամասները՝ այստեղ: