Wednesday, 01 12 2021
10:15
Նավթի գները նվազել են․ 30-11-21
Առնվազն 3 տարով պետք է արգելել թուրքական ապրանքի ոչ միայն ներմուծումը, այլև վաճառքը․ միայն այդպես հայրենականը կզարգանա
Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում․ «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա
Ներկրված 211 ավտոբուսները խնդիրը չեն լուծի. Շատ հավանական է՝ տրանպորտի ուղեվարձը թանկանա
Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները». «Ժողովուրդ»
Միջազգային կառույցների հետ աշխատելը կարևոր է, բայց նրանք 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո այնքան էլ ազդեցիկ չեն
Հանցագործությունները շատացել են. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Skoda-ները հերթով խափանվում են. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արարատի մարզում
Հայաստանի «ջոկերը». Ալիևը խոսում է այդ պատճառով
Փարիզը պետք է սատարի հայ ժողովրդին. Ֆրանսիայի Սենատ
01:00
ՌԴ փոխարտգործնախարարը և Իտալիայի դեպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
00:45
Վիեննայում վերսկսվել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հերթական փուլը
00:30
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Ուժեղ քամիներ Թուրքիայում. կան զոհեր և տուժածներ
00:00
ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը թալիբները պահանջել են անհապաղ ապասառեցնել աֆղանական ակտիվները
23:45
ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինկեն
23:30
Գերմանիայի ապագա կանցլեր Շոլցը կողմ է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամմ չի հայտնաբերվել
Միջնորդություններ է ներկայացրվել դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ռուսաստանում գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը
«Անկախությունը և ազատական բարեփոխումները». Լույս է տեսել Արամ Մանուկյանի գրքի անգլերեն տարբերակը
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում
Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, հայ ակտիվիստները չպետք է բղավեն, թե Մոսկվան «Հայաստանը վաճառել է թուրքերին»․ Տրոֆիմչուկ
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը
Վնասելով հիմնադրամին՝ դուք չեք վնասում կառավարությանը, վնասում եք հաշմանդամ զինվորին, սահմանապահ համայնքին

Արցախի հարցը հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու և իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Ֆրանցիսկոս Պապի հետ հոկտեմբերի 11-ի առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան քահանայապետին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորված բարձր մակարդակի ու կառուցողական երկխոսության համար:

«Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի առաջին դեսպան՝ ինձ համար հոգեկան մեծ բավարարվածություն և պատիվ է Առաքելական պալատ վերադառնալը»,-ասել է Հայաստանի նախագահը, նշելով, որ առանձնակի հպարտությամբ ու ջերմությամբ է հիշում 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը՝ ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 2021-ը հատուկ տարի է հայ-վատիկանյան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի և Նորին Սրբության՝ Հայաստան այցերի հոբելյանական՝ համապատասխանաբար 20-րդ ու 5-րդ տարիները:

«Այդ պատմական այցելությունները մշտապես վառ կմնան հայ ժողովրդի սրտում և մտքում»,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանն ու ընդգծել Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր պետությանն ու ժողովրդին: Դրա լավագույն վկայությունն են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին ու դրանից հետո Ֆրանցիսկոս Պապի հնչեցրած խաղաղության ուղերձները, ինչպես նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը:

Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում