Հայաստանն ու Վատիկանը մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Հանդիպման մանրամասները չեն ներկայացվում։ Նշվում է միայն, որ Սարգսյանը հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որին ուղեկցել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալահերը:
«Անկեղծ զրույցների ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Սուրբ Աթոռի և քրիստոնեական հին ավանդույթներ ունեցող Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման վերաբերյալ», – նշել են մամուլի ծառայությունում:
Պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հրատապ խնդիրները: