Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱԺ-ից պահանջում են վերանայել ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրությունը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի՝ այս տարվա մարտի 24-ին խորհրդարանի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համարվեց Սահմանադրությանը համապատասխանող։ Ըստ այդմ՝ վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ։

Օրենքը հեղինակել է ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ դեռ ԱԺ փոխնախագահն էր: Որպես նախագիծ շրջանառվելիս այն հիմնավոր քննադատության արժանացավ ոչ միայն ներքոստորագրյալ կազմակերպությունների, այլև լրագրողական լայն համայնքի և միջազգային կառույցների («Freedom House», «Լրագրողներ առանց սահմանների» և այլն) կողմից։

Այդ խնդրի առնչությամբ մի շարք հայտարարություններ են արել նաեւ հայաստանյան լրագրողական կազմակերպությունները, որոնցից վերջինում, օրենքի ընդունման օրը, կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել այն և ուղարկել ՍԴ՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, ինչը և արվեց։

Այդ կազմակերպությունները նոր հայտարարություն են տարածել օրենքի` Սահմանադրությանը համապատասխան ճանաչվելու կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ:

«Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն հիասթափության ու տարակուսանքի, այլև վրդովմունքի տեղիք է տալիս։ Այն հաշվի չի առնում տվյալ խնդրին վերաբերող՝ Եվրոպայի Խորհրդի հանձնարարականներն ու Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների պահանջները։ Ավելին՝ ՍԴ ընդունած այս փաստաթուղթն ակնհայտորեն հակասում է նույն մարմնի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման մի քանի դրույթներին և ընդհանուր ոգուն։ Այսպես, 10 տարի առաջ պահանջ ներկայացնելով առ այն, որ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի դրանց սնանկացմանը, այսօր նույն դատարանը (թեև այլ կազմով), ըստ էության, հաստատում է մի օրենք, որը սահմանում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումների վերին շեմերի եռապատիկ բարձրացում։ Հասկանալի է, որ սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար, որպեսզի նման գործերով նրանք ավելի մեծ գումարներ բռնագանձեն, քան ընդունված է այսօրվա պրակտիկայում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վերահաստատում ենք, որ ամենևին նպատակ չունենք պաշտպանելու վիրավորողներին ու զրպարտողներին, բայց նաև պնդում ենք, որ անհամաչափ խիստ մոտեցումների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի խոսքի ազատությանը, քան կծառայի արատների դեմ պայքարին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն իրենց հասցեագրված քննադատությունը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և դիմում են դատարան։ Սա կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել լրատվամիջոցների ազատ գործունեության համար, խրախուսել ու մեծացնել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը։

Այս օրենքի ընդունումը հատկապես տագնապալի է ԶԼՄ-ներին վերաբերող իրավական կարգավորումների անհամաչափ կոշտացման և կիրառվող նոր սահմանափակումների համատեքստում։ Այդ ռեգրեսիվ գործընթացի մաս են կազմում այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացումն ու դրա միջոցով հանրային ու պետական գործունեություն իրականացնողներին, մի քանի այլ խմբերին առավել պաշտպանության տակ առնելը, ինչպես նաև՝ չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում կատարելու արգելքի, պաշտոնյաների գործուղումների և դրանց հետ կապված ծախսերի, մեկ անձից կատարվող գնումների մասին տվյալներ չհրապարակելու նախաձեռնությունները և այլն։

Արձանագրելով, որ ամբողջ պետական համակարգը, փաստորեն, ի զորու չեղավ պաշտպանել ԶԼՄ-ներին անհիմն ու անհամաչափ սահմանափակումներից և իրավական ճնշումներից, պահանջում ենք.

  • Ազգային ժողովից՝ վերանայել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրական դաշտը, չեղարկել վերջերս ընդունված՝ միջազգային նորմերին հակասող օրենքները և հրաժարվել շրջանառության մեջ գտնվող նմանատիպ նախագծերի ընդունումից, որից հետո մասնագիտական բաց քննարկումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ոլորտի իրավական կարգավորումների հայեցակարգ մշակելու համար,
  • ՀՀ նախագահից, ՍԴ-ից, բոլոր քաղաքական ուժերից՝ նպաստել ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելու գործընթացին և ակտիվորեն հակազդել հետադիմական օրենսդրական նախաձեռնություններին,
  • միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ ձեռնարկել»,- ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում