Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Փաշինյանի, Գարեգին Բ-ի և Վիկտորիա Նուլանդի նույն ուղղությունը. մոսկովյան համակենտրոնացում

Հոկտեմբերի 12-ին Կրեմլում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նշվել է, որ հանդիպման օրակարգում երկկողմ հարցեր են, բնական է, որ լինելու են նաև ռեգիոնալ, անվտանգային թեմաներ: Անկախ օրակարգի մասին տեղեկատվությունից, անկասկած է, որ առանցքային հրատապության հարցը վերաբերելու է կովկասյան իրավիճակին և հայ-ադրբեջանական թեմային, այն օրակարգին, որ եռակողմ ձևաչափով փորձում է առաջ մղել Ռուսաստանը: Այստեղ, իհարկե ի հայտ են եկել նոր իրողություններ: Մասնավորապես, այն լարվածությունը, որ հանկարծ բռնկվեց Իրան-Ադրբեջան հարաբերությունում և առաջ բերեց Իրանի զորախաղեր ու կոշտ ազդակներ, այդ առումով Իրանի արտգործնախարարը այցելեց Մոսկվա և Լավրովի հետ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը խոսեց «3+3» ձևաչափի մասին, որի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ չկային կարծես թե շատ վաղուց:

Վրաստանն է կարծես թե որոշակի «մաքոքային» գործընթաց ծավալում Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Սակայն, առանցքայինն անշուշտ այն է թերևս, որ նկատվում է շարժ Մինսկի խմբի համանախագահության գործընթացում: Նյու Յորքում տեղի ունեցան հայտնի հանդիպումները, որից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ համաձայնեցվել են ռեգիոնալ այցի հետ կապված հարցեր, այդ թվում Ստեփանակերտ: Դրան ի պատասխան, Իլհամ Ալիևը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հետ համանախագահության հովանու ներքո հանդիպելու համաձայնության մասին: Այստեղ ինչ-որ բան շարժվել է տեղից ակնհայտորեն, սակայն պարզ չէ, թե հատկապես ինչ, ու նաև պարզ չէ, թե այդ շարժի համատեքստում ո՞վ է զբաղված բլեֆով և ում միջև է առկա իրական համաձայնություն:

Մի բան է հստակ, որ Մինսկի խմբի ձևաչափում չի ծավալվի ոչ մի էական բան, եթե չկա համաձայնություն ԱՄՆ-Ռուսաստան մակարդակում: Այստեղ կարևոր է նաև Թուրքիայի գործոնը, սակայն առանցքայինը անշուշտ Վաշինգտոն-Մոսկվա տիրույթն է: Ինչպիսին է վիճակն այստեղ: Պատկերը հարաբերական է: Այն, որ Լավրովի մակարդակով ազդարարվում է համանախագահների ռեգիոնալ այցի, ընդհուպ Ստեփանակերտ այցելության հնարավորության մասին, խոսում է ամերիկա-ռուսական որոշակի համակարգված դիրքավորման մասին: Բայց, որքանով է դա խորքային և ինչ ժամկետային բնույթ կարող է ունենալ, կարծես թե դեռևս անորոշ է:

Չի բացառվում, որ այստեղ կարող է պարզություն մտնել Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին զուգահեռ ՌԴ մայրաքաղաք մեկ այլ այցի մասին, որ հոկտեմբերի 11-13-ը կատարում է ԱՄՆ դիվանագիտության ներկայիս փաստացի երկրորդ դեմք, պետքարտուղար Բլինքենի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: Ընդ որում այն, որ Նուլանդի այցը ունի առարկայական, գուցե որոշակի վճռական նշանակություն, վկայում է թերևս այցի կազմակերպման «ընթացքը»:

Բանն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը այսպես ասած Ռուսաստանի «հակաամերիկյան պատասխան պատժամիջոցների» տակ է: Նուլանդի այցը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը չեղարկել է ՌԴ պաշտոնյաներից մեկի հանդեպ պատժամիջոցը՝ ԱՄՆ այցելելու հետ կապված, ինչին ի պատասխան էլ ՌԴ-ն չեղարկել է Նուլանդի հանդեպ պատժամիջոցը և նա կարողացել է այցելել Մոսկվա: Ի դեպ, թե ռուսաստանցի ո՞ր պաշտոնյայի մասով է ԱՄՆ-ը չեղարկել Վաշինգտոն այցի պատժամիջոցը, գոնե առայժմ պահվում է գաղտնի: Եվ, ընդ որում կարող է այս դեպքում առաջանալ հարց՝ արդյո՞ք չի եղել ոչ մի չեղարկում, պարզապես այդ մասին տեղեկատվությունը տրվել է Նուլանդին մուտքի հնարավորություն տալու գործում ՌԴ-ին այսպես ասած անհարմար դրության մեջ չթողնելու համար: Համենայնդեպս հետաքրքիր է, թե արդյո՞ք ի վերջո պաշտոնապես հայտնի կդառնա, թե ռուսաստանցի բարձրաստիճաններից ում հանդեպ է ԱՄՆ-ը չեղարկել մուտքի արգելքը: Բոլոր դեպքերում, Նուլանդը սկսում է այցը Մոսկվա, որը փաստորեն տեղի է ունենում Հայաստանի վարչապետի այցին և Պուտինի հետ հանդիպմանը զուգահեռ:

Նախատեսված է արդյոք Նուլանդ-Պուտին հանդիպում, պարզ չէ, սակայն անկասկած է, որ նրա այցը խոսում է ՌԴ-ԱՄՆ ամենաբարձր մակարդակի քննարկումների մասին, որոնց արդյունքից էլ հնարավոր է պայմանավորված նաև Բայդեն-Պուտին երկրորդ հանդիպումը, որի՝ հոկտեմբերին տեղի ունենալու հավանականության մասին ոչ պաշտոնական տեղեկություններ տարածվել էին դեռևս ամռան վերջին: Իհարկե մտածել, թե կա ուղիղ կապ Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի համաժամանակյա մոսկովյան այցերի միջև, կլինի թերևս ոչ այնքան իրատեսական: Սակայն կասկածից վեր է, որ Նուլանդի այցի աշխատանքային մթնոլորտը կթողնի իր ազդեցությունը նաև Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման բովանդակության վրա: Ինչպիսին կլինի այդ ազդեցությունը, Հայաստանի համար հնարավորություն, թե ռիսկեր առաջացնող, ասելն իհարկե չափազանց բարդ է:

Ի դեպ, ուշադրության է արժանի երևի թե նաև այն, որ երկու այցերին զուգահեռ, կա նաև նույն ժամանակահատվածում «հոգևոր» ձևաչափի հանդիպում Մոսկվայում՝ Ռուսաստանի Պատրիարքի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների առաջնորդի մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում