Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Հադրութը կորցնելու օրը, Հադրութից Ստեփանակերտ ճամփին հանդիպեցի օլիգարխներից մեկին, փախչում էր

Հադրութի համայնքի ղեկավար Վահան Սավադյանը իր հարցազրույցում նշել է, որ Հադրութը, իրոք, հնարավոր էր պաշտպանել: Նա մանրամասն պատմել է պատերազմի ընթացքում Հադրութում տեղի ունեցածը, թե ինչպես են Հադրութի ամենաազդեցիկ դեմքերը պատերազմի հենց սկզբից Հադրութի գյուղերում պատսպարվել, նրա ձևակերպմամբ՝ թեժ կետերից կիլոմետրերով հեռու են եղել։ Ազդեցիկ դեմքերը՝ Կամո Աղաջանյան, Իվան Ավանեսյան, իրենց ունեցվածքը, թալանածը պահելու խնդիր ունեին։ Այս առնչությամբ, «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հադրութը հնարավոր էր պաշտպանել, թե ոչ, ես չգիտեմ, բայց որ Հադրութի պաշտպանությունը չի կազմակերպվել, չեն փորձել պաշտպանել, դա փաստ է: Ամբողջ Ղարաբաղից մինչև Երևան մի ապուշ գաղափար էր գործում: Երբ ես կռիվ էի անում, որ մեր գյուղի երեխաները, կանայք դուրս չգան, հեռուստատեսությամբ անընդհատ հայտարարում էին՝ ժողովուրդ, սա 5-րդ սերնդի պատերազմ է, մենք էլ դրան պատրաստ չենք: Մենք այսպես ապուշ խոսելով ենք Արցախը տանուլ տվել: Ասում էին՝ 5-րդ սերնդի պատերազմ է, մի գյուղ ավել տված, մի գյուղ պակաս, մեկ է՝ հետ ենք վերցնելու, արխային գնացեք երկու օրից կգաք: Ես Հադրութի ժողովրդին գիտեմ, փախչող ժողովուրդ չեն: Դուք չեք պատկերացնի, թե ինչքան երիտասարդներ են մոտենում, ասում՝ ավելի լավ էր զոհվեինք Հադրութում, չգայիք էստեղ: Մարդկանց խաբել, ասել են՝ մեկ է, հաղթելու ենք, թողեք գնացեք, 2-3 օրից հետ կգաք, ձեր է լինելու: Ժողովրդի մեծ մասը դրա համար է դուրս եկել: Մի տղա էլ մի քանի օր առաջ ինձ ասաց՝ ավելի լավ էր ամեն տնից մեկը զոհվեր, բայց չգայինք ընկնեինք էստեղ: Ասում եմ՝ օրինակ, ձեր տնից դու կզոհվեի՞ր, ասաց՝ հա: Հադրութի պաշտպանություն չի եղել, չեն փորձել կազմակերպել: Երբ ասում են՝ հադրութեցիք փախել են, ես ասում եմ՝ բուն Հադրութը տալու օր ես տեսել եմ բացի կանոնավոր զորքից 200-300 կամավորականներ, որոնք ինձ նման վազել, մտել են Հադրութի գլուխը, որ մտնենք մաքրենք, մեր սպեցնազն ասում էր՝ գործ չունեք, գնացեք տուն, դուք զինվորական չեք: Մինչև մութն ընկնելը մենք Հադրութի գլխին սպասել ենք: Տարբեր  շրջաններից եկած կամավոր, հայրենասեր տղաներին, որոնք բանակի մեջ չկային, նաև Հադրութի ժողովրդին ասում էին՝ դուք գործ չունեք, սա բանակի գործն է, սպեցնազը անելու է և այլն»,-հայտարարեց Հայրյանը:

Անդրադառնալով ազդեցիկ ու հարուստ դեմքերին, նա ասաց. «Կոնկրետ նշված անունների մասին չեմ ասում, բայց նրանց չափ հարուստ մեկին, այդ նույն օրը, որ լսեցինք՝ թուրք կա Հադրութում, ես աշխատանքս թողեցի, եկա տղաներիս վերցրեցի, զենք վերցրեցինք վազեցինք Հադրութ: Մինչև ես Հադրութ կհասնեի, Հադրութից Ստեփանակերտ ճամփին հանդիպեցի Հադրութի օլիգարխներից մեկին: Ասում եմ՝ ի՞նչ է կատարվում Հադրութում, ասում է՝ թուրքը մտել է: Բա թուրքը մտել է, ես գնում եմ՝ տեսնեմ ինչ կարող եմ անել, դու ինչո՞ւ ես գնում: Էշ-էշ նայում է ճակատիս: Այդպիսի բաներ են եղել:

Մենք անհատներ ենք, չունենք համակարգված մոտեցում մեր պետական հարցերին: Ինչ-որ ուժեր, մասնավորապես, Ռուսաստանը խանգարում է, որ մեզ մոտ առաջանա այդ համակարգված մոտեցումը, մենք էլ մեծ սիրով, քեֆ անելով գնում ենք դրան»:
Հարցին, թե այդ մեծահարուստները որևէ ազդեցություն պատերազմի ընթացքում ունեցե՞լ են, Հայրյանը պատասխանեց. «Դրական առումով չեմ տեսել, դրանք բոլորն իշխանական մարդիկ են: Ընդ որում, ես չեմ առանձնացնում Հայաստանի և Արցախի իշխանություններին: Եթե իշխանությունն ուզենար այդ մարդկանց լծեր այդ գործին, կլծեր: Մենք իշխանությունում ենք տանուլ տվել, չենք ունեցել և չունենք հայանպաստ գործող իշխանություն»:

Նա համոզմունք հայտնեց, որ հիմա էլ Սյունիքն ենք արդեն դիվանագիտական ասպարեզում տանուլ տվել, մնում է՝ դե ֆակտո ամրագրեն. «Այդ ամենը գալիս է  հին հայկական հիվանդությունից, որ չեն ուզում իրենց հայրենիքը պահել: Ես իշխանությունների մոտ չեմ տեսել հայրենիք պահելու ցանկություն: Եթե մենք մեր սահմանները չվերականգնենք Հորադիզում, Երևանում էլ դա չի լինելու:

Ամբողջ Արցախի համար մեծ ցավն այն է, որ առաջին պատերազմից հետո այն ժամանակվա մեր իշխանությունները դաշտային հրամանատարներին, սպաներին այնքան փող չի տվել, որ իրենց  ընտանիքները պահելու մասին չմտածեին ու նրանք գնացել են փողի հետևից, բիզնեսի մասին են մտածել: Նրանց սովորեցրել են փողի քաղցրությանը, մեկին կաշառակեր են սարքել: Սա մեծ դեր է խաղացել: Դա գալիս է նրանից, որ մենք, մեր իշխանությունը, մեր դիվանագիտությունը չեն ուզում երկիր պահել: Տեսեք, մենք ուրախացել ենք, որ Սյունիքի սահմանները տվել ենք ռուսին, մեր փորձագիտական շրջանակներում հնչում են տեսակետներ, որ իրանցիները գալու են Սյունիքը պահել, կամ ամերիկացիները դեմ են, որ Սյունիքը տանք: Մեկը չկա ասի՝ մեր կառավարությունը ինչու է կողմ Սյունիքը տալուն: Իսկ որ կողմ են, դա ապացուցման կարիք չի զգում, որովհետև չեն պայքարում պահելու համար:

Այնպես որ Հադրութը չեն տվել, տվել են Հայաստանը, Հայաստանի ինքնիշխանությունը, ու այդպես պերմանենտ գնում է այդ պրոցեսը: Ես չեմ տեսել մի քաղաքական գործչի, որ կկանգնի ու կոչ կանի կանգնեցնել Հայաստանի ինքնիշխանության կորուստը»,-ընդգծեց Հայրյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում