ՏԻՄ ընտրությունները բովանդակային ոչինչ չեն առաջարկում հանրությանը, քաղաքական կուսակցությունները չունեն բովանդակային առաջարկներ, և այն ձևական բնույթ ունի։ Նման կարծիք է հայտնում հանրային գործիչ Գարեգին Միսկարյանը։ «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Կարապետյանն էլ որպես օրինակ է ներկայացնում իրենց կուսակցությունը ու նշում ՝ ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում, քանի որ ֆինանսական բավարար ռեսուրսներ չունեն։ Ինչ վերաբեչրում է խորհրդարանական ընդդիմության պասիվ մասնակցությանը, բանախոսները նկատում են՝ նրանց միակ նպատակը Բաղրամյան 26 մտնելն է, ժողովրդին առաջարկելու ոչինչ չունեն։