Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը շարունակում է պնդել՝ խորհրդարանական ընդդիմությունը արհեստական է և չի արտահայտում մեր երկրում առկա քաղաքական ուժերի իրական դասավորությունը։ «Հրապարակում եղած ընդդիմությունը միշտ սիրվել է, բայց այս ընդդիմությունը մերժված է»,-պնդում է իրավապաշտպանը։ Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ շատ փաստեր կան, որոնք վկայում են, որ պատերազմի ավարտը պլանավորված է եղել։ Իր բերած փաստերը համոզի՞չ են, Հարությունյանը անմիջապես է արձագանքում՝ ոչ, ապա նշում․«Քոչարյանն ու Սարգսյանը երբ խոսեն ԼՂ հակամարտությունից, պետք է նրանց ստիպել վերադառնալ 98 թվական»։