Saturday, 27 11 2021
Ծանր հարված հայկական ֆուտբոլին․ Ով է կատարվածի պատասխանատուն
Հերիք չէ՞ խայտառակեք «ռեսպուբլիկան»․ Մազոխիզիմի վառ դրսևորում Լյովենում
Հայաստանի Մ-18 հավաքականը հավաք կանցկացնի
17:40
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 13 մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում
«Արարատ-Արմենիա» պաշտպանը կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանադանոց
13:00
Ինչ կփոխվի Տաշքենդում․ Հայկական սպորտի դիրքը տարածաշրջանում
Ինչպես ուշքի գալ 7։0 հաշվով պարտությունից հետո․ Ռեանիմացիոն քայլերի անհրաժեշտությունը
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից
Ա լիգա․ «Արարատը» պարտվեց խոշոր հաշվով
Բասկետբոլի Ա լիգա․ «Ուրարտուն» առաջատարն է՝ 5 անընդմեջ հաղթանակից հետո
16:20
Արման Անդրեասյանը՝ բանակայինների աշխարհի չեմպիոն
Մոուրինյոյի պատասխանը Մխիթարյանի վերաբերյալ․ Նոր իրավիճակ 13-րդ տուրից հետո
10:10
Արոնյան. Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին
18:10
Էդուրադ Սպերցյանը «Զենիթու՞մ»
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսեց հավաքը
Մոուրինյոն հիացած է Մխիթարյանի խաղով
Հայաստանի հավաքականի սայթաքումը․ Ֆրանսիան հաղթեց Ադրբեջանին, բայց․․․
Հաղթել Ուկրաինային․ Հայաստանի հավաքականն այսօր կդառանա Եվրոպայի չեմպիոն, եթե․․․

Մեր հավաքականի առավելությունը․ Բաց խաղաքարտերով պայքար Բուխարեստում

Ժամեր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի իր պատմության կարևորագույն հանդիպումներից մեկը։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում մերոնք Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում կմրցեն Ռումինիայի հետ։ J ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար մեզ անհրաժեշտ՝ երկու քայլ՝ հաղթել այսօր, և 3 միավոր վաստակել մեկ ամիս անց Երևանում կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում։ Բուքմեյքերներն այսօրվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում ռումինացիներին, բայց․․․։ Այս տարվա մարտին Հայաստանն արդեն հաղթել է Ռումինիային և վստահ ենք, որ կարող է հաղթել նաև այսօր։ Այո, մրցակիցը կարգով ավելի բարձր է, խաղալու է սեփական հարկի տակ, բայց չմոռանանք, որ Հայաստանն առավելություն ունի գրեթե բոլոր հավաքականների նկատմամբ։ Մեր ազգային թիմի գլխավոր Խոակին Կապառոսի այս տարվա մայիսին Marca պարբերականին տված հարցազրույցը լայն արձագանք էր գտել եվրոպական ֆուտբոլային հարթակում։

Մասնավորապես, իսպանացի մասնագետը բացել էր որոշ փակագծեր մեր հավաքականի հաջողությունների վերաբերյալ։ Հաջողություններ, որոնք համաշխարհային ֆուտբոլում որակվել էին որպես ֆանտաստիկ՝ շոկային։ Խոսելով հաջողության գրավականի մասին, Կապառոսը ասել էր. «Շնորհիվ մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության` մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը»։ Գլխավորելով մեր ազգային թիմը` Կապառոսը կարճ ժամանակում գտել է բանալին, որը ստիպում է պայքարել և հաղթել։ Մեր մարզչի այս դիտարկումը վկայում է, որ մարտունակ կոլեկտիվ կառուցվել է հայրենասիրության և նվիրվածության հիմքի վրա։Տարիներ շարունակ Հայաստանի հավաքականը ձախողվում էր, որի հետևանքով գլխավոր մարզչից զատ թիրախավորվում էին նաև ֆուտբոլիստները։ Երկրպագուները ֆուտբոլիստներին մեղադրում էին անթասիբ լինելու մեջ։ Այդ նույն ֆուտբոլիստներն այսօր պատերազմում են խաղադաշտում անձնուրաց պայքար մղելով ամեն մի հատվածի համար։ Այս պահին մեր հավաքականն ունի իրական հնարավորություն պատմության ընթացքում ընտրական մրցաշարում այդ ընտրական խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։ Marca-ին տված հարցազրույցում Կապառոսը ըստ էության բացել էր հաջողության խաղաքարտերը։ Այո, վերջին 4 հանդիպումներում մերոնք հաղթանակ չեն տարել, բայց դա ամենևին չի նշանակում, որ հավաքականը շեղվել է ուղուց։

Բուխարեստը պետք է դառնա բեկումնային հանգրվան մեծ հաղթանակի ճանապարհին։ Հաղթանակը օդի և ջրի պես անհրաժեշտ է նաև Ռումինիային, որը ռևանշի հասնելու ձգտումից զատ կփորձի բարձրանալ 2-րդ հորիզոնական և հայտնվել շահավետ դիրքում։ Չի բացառվում, որ այսօր ականատեսը լինենք բաց ֆուտբոլի։ Ակնհայտ է նաև, որ «Ստյաուա» մարզադաշտում մեծ ճնշում կլինի հայ ֆուտբոլիստների նկատմամբ։ Չենք կասկածում սակայն, որ մեր ֆուտբոլիստները կպայքարեն, կպայքարեն մինչև վերջ, քանզի մեր առավելությունը անկոտրուն է։ Շատ են դեպքերը, երբ մերոնք մրցակցի հարկի տակ մեծ ճնշման պայմաններում փայլուն հաղթանակների են հասել կարգով մի քանի անգամ ավելի բարձր մրցակիցների նկատմամբ։ Հայաստանի հավաքականը դրսում հաղթել է Չեխիայի, Սլովակիայի, Դանիայի, Հունաստանի պես հավաքականներին։ Եկել է Ռումինիային հաղթելու ժամանակը։

Հիշեցնենք, որ այս պահին մեր ենթախմբի առաջատար Գերմանիան ունի 18 միավոր և այսօր Հյուսիսային Մակեդոնիային հաղթելու դեպքում խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ կապահովվի առաջին տեղը։ Մենք և Հյուսիսային Մակեդոնիան ունենք 12-ական միավոր, իսկ Ռումինիան 10 միավորով 4-րդն է։ Բարահաջող ելքի պարագայում վերջին երկու տուրերից առաջ մենք 5 միավորի առավելություն կստանանք Ռումինիայի և ամենայն հավանականությամբ՝ երեք միավորի առավելություն Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում