Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Ինչ առաջարկ է անում Թբիլիսին Երևանին ու Բաքվին, կամ ո՞վ է անում՝ Թբիլիսիի միջոցով

Հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննարկել է թե երկկողմ, թե ռեգիոնալ օրակարգին վերաբերող հարցեր: Վրաստանի և Հայաստանի վարչապետերի հանդիպումն իհարկե առաջին հերթին ուշադրություն է գրավում երկու հանգամանքի բերումով, որոնք ընդհանուր առմամբ կարող են մեկտեղվել մեկ՝ վրացական միջնորդություն հասկացության ներքո:

Վրաստանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործունեության պատրաստակամության մասին: Ավելին, Վրաստանի վարչապետն օրեր առաջ եղել է Բաքվում և այժմ ահա այց կատարեց Հայաստան, ինչը թույլ է տալիս խոսել այն մասին, որ Ղարիբաշվիլին Թբիլիսիի ներկայացրած միջնորդական հայտի առումով ծավալել է որոշակի կոնկրետ գործունեություն, թեև պարզ չէ, թե ինչ հստակ օրակարգով, ինչ կոնկրետ առաջարկներով: Միաժամանակ, օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունից պարզ դարձավ, որ Երևանը Վրաստանի միջոցով փորձել է այսպես ասած որոշակի կոմունիկացիա ապահովել Թուրքիայի հետ: Որքանով է երկու այդ հանգամանքը համադրվում մեկ միջնորդական ջանքի ձևաչափում, բարդ է ասել, թեև գուցե վաղ է խոսել ձևաչափի մասին ընդհանրապես: Առավել ևս, որ ներկայումս նվազագույնը ռեգիոնալ օրակարգում է երկու ձևաչափի հարց՝ Մինսկի խմբի ձևաչափի աշխուժացումը և այսպես կոչված «3+3»-ի հարցը: Մինչ Վրաստանի վարչապետի Հայաստան ժամանելը, այդ երկրի արտգործնախարար Զալկալիանին հայտարարել էր, որ Թբիլիսին չի պատկերացնում ՌԴ հետ մեկ ձևաչափում լինելը՝ հասկանալի հակասությունների և խնդիրների պատճառով, բայց չի էլ կարող դուրս մնալ աշխարհաքաղաքական գործընթացներից: Իհարկե ավելի ուշ պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, թե Վրաստանի արտգործնախարարի խոսքը մեկնաբանվել կամ ընկալվել է սխալ և Թբիլիսին չի պատկերացնում աշխատանք 3+3  ձևաչափով: Այդուհանդերձ, իրավիճակը կարծես թե բոլորովին միարժեք չէ և կասկած չկա, որ տեղի են ունենում այսպես ասած խաչաձև կամ զուգահեռ պրոցեսներ, որոնցում էլ Վրաստանի միջնորդությունը:

Կասկած չկա, որ Թբիլիսին չունի միամտություն կարծելու, թե հնարավոր է որևէ միջնորդությամբ դուրս դնել Ռուսաստանն ու Թուրքիան և հարաբերվել Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Դա իրատեսական չէ մի շարք թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Հետևաբար, այն հայտը, որ ներկայացրել է Վրաստանը, կարծես թե այդքան էլ այսպես ասած պարզ կամ պարզունակ հայտ չէ և Թբիլիսին անկասկած փորձում է տեղավորվել, կամ Թբիլիսիին փորձում են տեղավորել ավելի լայն ռեգիոնալ տրամաբանության շրջանակ: Հարցն այստեղ այն է, թե ով, և ինչպես, որովհետև մի բան թերևս պարզ է, որ Վրաստանը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար հարաբերականորեն նվազագույն «աղմկահարույց» հարթակն է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում